Խաշթառակ
գյուղ Հայաստանի Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Խաշթառակ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին, հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը։
Գյուղ | ||
---|---|---|
Խաշթառակ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ, Իջևանի շրջան, Ղազախի գավառ և Թիֆլիսի նահանգ | |
Վարչական ղեկավար | Անդրանիկ Վիրաբյան[1] | |
Այլ անվանումներ | Խաչթառակ, Խաչդարակ, Սարհատու | |
ԲԾՄ | 750 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1771[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խաշթառակի դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին, սկզբից եղել է յոթամյա, հետո ութամյա, իսկ 1974 թվականին դարձել է 10֊ամյա դպրոց, իսկ այժմ դպրոցը միջնակարգ է, և ունի 200-ից ավելի աշակերտ։
2012 թվականին Խաշթառակցի Արտակ Քամալյանը եղբոր՝ Դավիթ Քամալյանի հիշատակին գյուղի բարձունքում կառուցել է եկեղեցի։ Ինչպես նաև 2018 թվականին Արտակ Քամալյանի ջանքերով վերանորոգվել է Խաշթառակի Հարություն Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկա առարկայի սենյակը։
Գյուղի անվանումը ի սկզբանե եղել է Խաչթառակ («Խաչ+թառ+ակ»), քանի որ ժամանակին գյուղի տարբեր կողմերում կառուցված են եղել խաչեր։ Այսօր ևս կարելի տեսնել այդ խաչերը։ Սակայն այդ անվանումն արտասանելը որոշ դժվարություններ էր առաջացնում, և ժամանակի ընթացքում այն ձևափոխվեց և դարձավ Խաշթառակ (չ → շ)[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խաշթառակի մշտական բնակչությունը կազմել է 1771, առկա բնակչությունը՝ 1501 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Արցախի Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներից[4]։
Խաշթառակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ։
Խաշթառակն ունի V-VII դարերի «Եղեգնի» գյուղատեղի և համանուն եկեղեցի։
2012-ին կառուցվել է Սուրբ Դավիթ մարգարե եկեղեցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.