![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/US_landings.jpg/640px-US_landings.jpg&w=640&q=50)
Խաղաղօվկիանոսյան պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Խաղաղօվկիանոսյան պատերազմ (անգլ.՝ The Pacific War), անվանվում է նաև Ասիախաղաղօվկիանոսյան պատերազմ[9], Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական թատերաբեմ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևելյան Ասիայում։ Այն լայն աշխարհագրական ընդգրկմամբ պատերազմ էր, որում ընդգրկված էին Խաղաղօվկիանոսյան կղզիները, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը։ Երկրորդ Չին-ճապոնական պատերազմը սկսվել է 1937 թվականի հուլիսի 7-ին, իսկ արդեն 1931 թվականի սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի Մանջուրիա ներխուժումով սկսվել էին տեղային բնույթի ռազմական գործողություններ[10]։ Այնուամենայնիվ ընդունված է, որ Խաղաղօվկիանոսյան պատերազմը սկսվել է 1941 թվականի դեկտմեբերի 7/8-ին, երբ կայսերական Ճապոնիայի զորքերը ներխուժեցին Թաիլանդ, Բրիտանիայի ենթակայության տակ գտնվող Մալայա, Սինգապուր, Հոնգ Կոնգ, Գուամ, Ֆիլիպիններ, ինչպես նաև հարձակվեցին ԱՄՆ-ի՝ Հավայան կղզիներում տեղակայված Փերլ Հարբոր ռազմաբազայի վրա[11][12]։ Խաղաղօվկիանոսյան պատերազմը մղում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի Դաշնակից տերություններն ընդդեմ Ճապոնիայի, որը որոշ աջակցություն էր ստանում Առանցքի երկրների դաշինքից՝ նացիստական Գերմանիայից և Իտալիայից։ Պատերազմի գագաթնակետը Հիրոսիմա և Նագասակի կղզիների ատոմային ռմբակոծությունն էր ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից և ԽՍՀՄ-ի Մանջուրիա ներխուժումը 1945 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում էլ օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտատարեց անվերապահ կապիտուլյացիայի մասին։ Ճապոնիան պաշտոնապես կապիտուլյացիան ընդունեց 1945 թվականի սեպտմեբերի 2-ին։ Պարտության արդյուքնում Ճապոնիայի կայսրը պարտավորվեց հրաժարվել իր լիազորությունների զգալի մասից և իր «աստվածային» կարգավիճակից՝ ճանապարհ հարթելով երկրում մշակութային և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու համար[13]։
![]() | |
Թվական | 1941 թվականի դեկտեմբերի 7 - 1945 թվականի սեպտեմբերի 2 |
Մասն է | Երկրորդ Համաշխարհային պատերազմ |
Վայր | Արևելյան Ասիա, Հարավային Ասիա, Հարավարևելյան Ասիա, Օվկիանիա, Արևմտյան Խաղաղ օվկիանոս, Հնդկական օվկիանոս |
Հակառակորդներ | |
![]() | ![]() |
Հրամանատարներ | |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
*![]()
|
|
Ընդհանուր կորուստներ |