ԽՍՀՄ կազմավորման մասին հռչակագիր
From Wikipedia, the free encyclopedia
«ԽՍՀՄ կազմավորման մասին հռչակագիր»[1] (ռուս.՝ Декларация об образовании Союза Советских Социалистических Республик), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) բազմազգ պետություն հռչակելու մասին պատմական փաստաթուղթ։ Հաստատվել է ՌՍՖՍՀ, ՈւԽՍՀ,ԲԽՍՀ, ԱԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչների կոնֆերանսում՝ 1922-ի դեկտեմբերի 29-ին, ընդունել է ԽՍՀՄ Սովետների I համագումարը՝ 1922-ի դեկտեմբերի 30-ին։ Շարադրված են բոլոր «դաշնակից» հանրապետությունները մեկ միասնական պետության մեջ միավորելու շարժառիթները։
ԽՍՀՄ կազմավորման մասին հռչակագիր | |
---|---|
Տեսակ | օրենսդրական ակտ, Հրովարտակ և նախագիծ |
Երկիր | ԽՍՀՄ |
Իրավասությունը տարածվում է | ՌԽՖՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, ԱԽՖՍՀ և Բելառուսական ԽՍՀ |
Լեզու | ռուսերեն |
Օրենսդիր | Սովետների I համագումար |
Հրատարակված | դեկտեմբերի 30, 1922 |
Հիմնական թեմա | history of the Soviet Union? |
Հռչակագրում պնդվում էր, որ «ԽՍՀՄ կազմավորումը պայմանավորված է առաջին համաշխարհային, ինչպևս նաև Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, քայքայված տնտեսությունը վերականգնելու և այն սոցիալիստական հիմքերի վրա դնելու անհրաժեշտությամբ»։ Մեկ միասնական պետության մեջ միութենական հանրապետությունների միավորումը կամ բռնակցումը նաև նպատակ ուներ նրանց պաշտպանել այսպես կոչված իմպերիալիստական պետությունների ենթադրյալ ագրեսիայից։ Չնայած իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները, դեկլարացիայում նշված էր միության մեջ մտնող ժողովուրդների իրավահավասարությունն ու յուրաքանչյուր միութենական հանրապետության՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու կամ ցանկացած ժամանակ նրա կազմից ազատ դուրս գալու իրավունքի մասին։ Հենց այդ դրույթն էլ օգտագործվեց որպես իրավական հիմք մի շարք հանրապետությունների անկախացման պայքարի սկզբնավորման, իսկ 1991 թվականին՝ ԽՍՀՄ վերջնական կազմալուծման համար։
Ռրպես սահմանադրական փաստաթուղթ դեկլարացիան ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագրի հետ մեկտեղ ընդգրկվել է 1924 թվականի սահմանադրության մեջ՝ կազմելով դրա առաջին բաժինը։