Լ’Իլ Ադամ (ֆր.՝ L'Isle-Adam. ֆրանսերեն արտասանութամբ՝ (
լսել)), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ'Ուազ դեպարտամենտում, Ուազ գետի ձախ ափին, Փարիզից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Պոնտուազից 12 կիլոմետր դեպի հյուսիս, Բովեից 35 կիլոմետր դեպի հարավ[4]։ Ընկած է Փարիզի քաղաքային տարածքի հյուսիսային եզրին, French Vexin տարածաշրջանային ազգային պարկի մոտ[4]։ Ուազ գետը գոտևորում է քաղաքը հյուսիսից ու արևմուտքից, և նրա թաղամասերից երեքը տեղակայված են Ile du Prieuré, Ile de la Cohue և Ile de la Dérivation կղզիներում։ Գետի վրա գցված կամրջով անցնող RD 64 խճուղին Լ'Իլ Ադամը կապում է հանդպակաց ափին գտնվող Պարմե քաղաքի հետ[4]։ Լ'Իլ Ադամ–Պարմե կայարանը երկաթուղով կապ է հաստատում Փարիզի, Պոնտուազի և այլ բնակավայրերի հետ։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել