![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/Lev_Kamenev_1920s_%2528cropped%2529.jpg/640px-Lev_Kamenev_1920s_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Լև Կամենև (քաղաքական գործիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Լև Բորիսովիչ Կամենև (ի ծնե՝ Լեո Ռոզենդֆելդ կամ Լև Բորիսովիչ Ռոզենֆելդ, հուլիսի 18, 1883(1883-07-18)[1] կամ հուլիսի 6 (18), 1883[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][3][4][…], Պետական անվտանգության մարմինների շենք Լուբյանկայում, Կրասնոսելսկի շրջան), բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ։ Նա առաջին Քաղբյուրոյի (հիմնադրված 1917 թվականին՝ Բոլշևիկյան հեղափոխությունը իրականացնելու նպատակով), յոթ անդամներից մեկն էր՝ Լենին, Զինովև, Կամենև, Տրոցկի, Ստալին, Սոկոլնիկով և Բուբնով[5]։
Լև Կամենև ռուս.՝ Лев Каменев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1883(1883-07-18)[1] կամ հուլիսի 6 (18), 1883[2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][3][4][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Պետական անվտանգության մարմինների շենք Լուբյանկայում, Կրասնոսելսկի շրջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Պուշկինի տուն և Academia? |
Ամուսին | Օլգա Կամենևա |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, Member of the Politburo of the CPSU Central Committee? և Member of the Politburo of the CPSU Central Committee? |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Բոլշևիկներ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Երեխաներ | Aleksandr Kamenev? |
![]() |
Կամենևը Լև տրոցկու փեսան էր։ 1917 թվականին՝ կարճ ժամանակով, Խորհրդային Ռուսաստանի առաջնորդն էր, իսկ Վ. Լենինի կյանքի վերջին տարիներին՝ 1923-1924 թվականներին, փաստացի՝ երկրի երկրորդ դեմքը։ Նա Ստալինի դժգոհությունների աղբյուրն էր, քանի որ Ստալինը վերջինիս ընկալում էր որպես իր իշխանության դեմ կանգնած հիմնական խոչընդոտի։ Այն բանից հետո, երբ Կամենևը իրեն սպառեց, Ստալինը վերջինիս մահապատժի ենթարկեց 1936 թվականի օգոստոսի 25-ին՝ 53 տարեկան հասակում, կարճ դատավարության արդյունքում՝ Մեծ Զտումների ժամանակ։