From Wikipedia, the free encyclopedia
Լևոն XI (լատին․՝ Leo PP. XI; աշխարհիկ կյանքում Ալեքսանդրո Օտավիանո Մեդիչի, իտալ.՝ Alessandro Ottaviano de' Medici, հունիսի 2, 1535, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն - ապրիլի 27, 1605[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Պապ 1605 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 27-ը։
Լևոն XI Leo PP. XI | |||
| |||
---|---|---|---|
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | ||
Մասնագիտություն | դիվանագետ, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս | ||
Ծննդյան անուն | Ալեքսանդրո Օտավիանո Մեդիչի | ||
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Alessandro Ottaviano de' Medici | ||
Ծնունդ | հունիսի 2, 1535 Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն | ||
Մահ | ապրիլի 27, 1605[1][2][3][…] (69 տարեկան) Հռոմ, Պապական մարզ | ||
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար | ||
Դինաստիա՝ | Մեդիչիներ | ||
Հայր | Ottaviano de' Medici? | ||
Մայր | Francesca Salviati?[4] | ||
Եպիսկոպոսական ձեռնադրություն | 1583թ. դեկտեմբերի 12 | ||
| |
Հռոմի չորրորդ Պապը, ով եղել է Մեդիչիների տոհմից։ Ալեսանդրոն ծնվել է Ֆլորենցիայում 1535 թվականի հունիսի 2-ին և եղել է Օտավիանո Մեդիչի և Ֆրանչեսկա Սալվիատիի որդին[5]։ Մայրական կողմից՝ Լևոն X զարմիկը։ Օտավիանոյի արքայազն Մեդիչա Բերնարդետոյի արյունակից եղբայրը։
Ալեսանդրոն ծառայել է որպես դեսպան Ֆլորենցիայում Հռոմի Պապ Պիոս V պալատում 1569-1584 թվականներին[6]։ Գրիգոր XIII 1573 թվականին նրան դարձրեց Պիստոայի եպիսկոպոս, իսկ այնուհետև՝ Ֆլորենցիայի արքեպիսկոպոս[7]։ 1583 թվականին նա պապից ստացավ կարդինալի գլխարկը։ Մեկ օրում Ջամբատիստ Կաստանյայի, Նիկոլո Սֆրոնդրատիի և Ջովաննի Անտոնիո Ֆակինետի դե Նուչեյի հետ, որոնք հաջորդաբար զբաղեցրին պապական աթոռը, դարձավ կարդինալ (համապատասխանաբար՝ Ուրբանոս VII, Գրիգոր XIV և Իննոկենտիոս IX): Հանգամանքների բերումով թվարկված կարդինալներից ոչ ոք տարուց ավել չմնացին աթոռին։ 1596 թվականին Կլեմենտ VIII նրան որպես պատվիրակ ուղարկեց Ֆրանսիա, որտեղ թագուհին Մարիա Մեդիչին էր։ Ալեսանդրոն սուրբ Ֆիլիպ Ներիի ընկերն ու աշակերտն էր[8]։
1605 թվականի մարտի 14-ին` Կլիմենտ VIII մահից հետո 11 տարի անց, 62 կարդինալ սկսեցին կոնկլավը։ Պապական աթոռը ցանկանում էին զբաղեցնել պատմաբան Բարոնի Կեսարը և հայտնի ճիզվիտ Ռոբերտ Բելարմին։ 1605 թվականին կարդինալ Մեդիչին ընտրվեց Հռոմի Պապ։ Նա վերցրեց Լևոն XI անունը ի պատիվ իր մեծ պապի՝ Լևոն X-ի։
Ընտրվելու ժամանակ Լևոնը համարյա 70 տարեկան էր, և նա մահացել է իր գահակալման 28-րդ օրը[9]։ Մահը վրա է հասել Լաթերանի բազիլիկ եկեղեցում գահակալման արարողության հոգնածության արդյունքում։ Նրան կոչեցին «Papa Lampo» — «Պապ-կայծակ», իր կարճ կառավարման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.