Լուցիո Սուլլա (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Լուցիո Սուլլա (իտալ.՝ Lucio Silla), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերան (երաժշտական դրամա, իտալ.՝ dramma per musica) 3 գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակը Ջովաննի դա Գամերրն է, տեքստի խմբագիր՝ Պ. Մետաստազիո։ Առաջնախաղը տեղի է ունեցել Միլանի «Ռեջո դուկալ» թատրոնում, 1772 թվականի դեկտեմբերի 26-ին[1]։
Արագ փաստեր Լուցիո Սուլլաիտալ.՝ Lucio Silla, Տեսակ ...
Լուցիո Սուլլա իտալ.՝ Lucio Silla | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և երաժշտական գործ/ստեղծագործություն |
Ժանր | երաժշտական դրամա |
Կոմպոզիտոր | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Լիբրետտոյի հեղինակ | Ջ. դա Գամերրա |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Գործողությունների քանակ | 3 արար |
Կերպարներ | Giunia?, Lucio Silla (Lucius Cornelius Sulla)?, Lucio (Lucius) Cinna?, Cecilio (Cecilius)?, Celia? և Aufidio? |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 26, 1772 |
Առաջնախաղի վայր | Միլան |
Կատալոգի համար | 135 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Lucio Silla Վիքիպահեստում |
Փակել
Սուլլան հռոմեական դիկտատոր է, ապրել է Ք.ա. 138-78 թվականներին, Յ. Ք. Բախի (1776) և Պ. Անֆոսսիի (1774) համանուն օպերաների, նաև Գ. Ֆ. Հենդելի «Սուլլա» օպերայի հերոսը։