Լուսնոտը (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
«Լուսնոտը» (իտալ.՝ La sonnambula), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը՝ Ֆելիչե Ռոմանիի ըստ Էժեն Սկրիբի և Պիեր Սոմեի «Լուսնոտը կամ նոր տիրոջ ժամանումը» պանտոմիմա-բալետի սյուժեի։ Առաջնախաղը կայացել է 1831 թ. մարտի 6-ին Միլանի «Կարկանո» թատրոնում։ Օպերան դասվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ հաճախ բեմադրվում է։ Գլխավոր դերերգի (Ամինա) կատարմամբ աչքի են ընկել սոպրանոներ Մարիա Կալլասը, Ռենատա Սկոտտոն, Ջոան Սազերլենդը, Նատալի Դեսսեն և այլք[3]։
Արագ փաստեր Տեսակ, Ժանր ...
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Մելոդրամա |
Կոմպոզիտոր | Վինչենցո Բելլինի |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆելիչե Ռոմանի |
Սյուժեի աղբյուր | Էժեն Սկրիբ, Պիեր Սոմե. «Լուսնոտը կամ նոր տիրոջ ժամանումը» մնջախաղ-բալետի սյուժե |
Գործողությունների քանակ | 2 արար[1] |
Կերպարներ | Alessio?, Amina?, Count Rodolfo?, Elvino?, Lisa?, Notary? և Teresa? |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 6, 1831[2][1] |
Առաջնախաղի վայր | Միլան |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
La sonnambula Վիքիպահեստում |
Փակել