Լուսնի մագնիսական դաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Լուսնի մագնիսական դաշտը վերջին 20 տարիների ընթացքում ակտիվորեն ուսումնասիրվում է մարդու կողմից։ Լուսինը զուրկ է երկբևեռ դաշտից։ Դա է պատճառը, որ միջմոլորակային մագնիսական դաշտը չի նկատում Լուսինը և մագնիսական ալիքները ազատ անցնում են արբանյակի միջով։ Լուսնի վրա հայտնաբերել են 2 տիպի դաշտ՝ մշտական և փոփոխական։ Մշտական դաշտերը առաջանում են մագնիսացված ապառաժների մակերեսից։ Դրանք արագ տեղափոխվում են մի կետից մյուսը։ Փոփոխական դաշտերը առաջանում են լուսնի ընդերքում՝ միջմոլորակային դաշտերի հաշվին։
Գոյություն ունի 2 վարկած լուսնի մագնիսավորման մասին՝
- տիեզերական մարմինների բախման հետևանքով առաջանում են մագնիսական դաշտեր,
- արբանյակի մագնիսական դաշտի առաջացման պատճառը նախկինում Երկիր մոլորակի հեղուկ միջուկն է։
Հետագայում բացահայտվեց նոր վարկած։ Ըստ վարկածի՝ «Նախաերկիր»-ը բախվեց մեկ այլ մոլորակի հետ և նրանից պոկվեց մի կտոր, որը էլ դարձավ Լուսին արբանյակը։