Լուսավորյալ արքաների դարաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Ուշ միջնադարյան եվրոպայում ուժեղանում էր թագավորական իշխանության շուրջ հասարակության համախմբումը։ Պատճառը տնտեսության արդյունաբերական զարգացման միտումն էր, որը պահանջում էր կայուն կարգ ու խաղաղաթյուն։ Այս հրամայականով համարյա ամենուրեք դասային միապետությանը փոխարինելու եկավ բացարձակ միապետությունը՝ միահեծանությունը։ Արքայի ձեոքին էին կենտրոնացած թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե դատական իշխանությունները։ Իսկ օրենքը արքայի կամքն էր՝ պարտադիր բոլորի համար։ XVII-XVIII դարերի լուսավորականները (հատկապես Վոլտերը) հայս էին տածում, թե բացարձակ միապետները, ունենալով համակողմանի կրթություն և կամք, կարող են իրենց ազգերին տանել դեպի բարգավաճում։ Հիրավի, շուտով երևացին լուսավորյալ միապետները, որոնց գործունեությունն ակնառու հետք է թողել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի պատմության մեջ։