պլաստիկ թերթ, որը ծածկված է լուսազգայուն քիմիական նյութերով From Wikipedia, the free encyclopedia
Լուսանկարչական ժապավեն (կամ պարզապես ժապավեն), լուսազգայուն նյութով ծածկված ժապավեն, որ տեղադրվում է լուսանկարող կամ տեսանկարող սարքի մեջ։ Լույսն ընկնելով ժապավենի վրա փոփոխում է դրա քիմիական կազմը և ստեղծում քողարկված (լատենտ) պատկեր, որը երևակումից հետո դառնում է տեսանելի և կարող է արտատպվել թղթի վրա կամ տեսածրվել։ Թվային ֆոտոխցիկների ի հայտ գալուց հետո, լուսանկարչական ժապավենների գործածումը զգալիորեն նվազել է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժապավենի մի երեսը ծածկված է գելատինային էմուլսիայով, որը պարունակում է մանրադիտակային չափի լուսազգայուն արծաթահալիդային բյուրեղներ։ Ժապավենի լուսազգայունությունը և ցայտունությունը պայմանավորված են այս բյուրեղների չափով և այլ հատկանիշներով։
Ժապավենի լուսազգայնությունը չափվում է հատուկ միավորով (հիմնականում ԻՍՕ ստանդարտի)․ որքան ավելի բարձր է թիվը, այնքան ավելի զգայուն է ժապավենը։ Ամենից հաճախ գործածվում են ԻՍՕ 100, ԻՍՕ 200 և ԻՍՕ 400 ժապավեններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսանկարչական ժապավեն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.