Լուպերկալ
From Wikipedia, the free encyclopedia
Լուպերկալը, (լատիներեն lupa "էգ գայլ") Հռոմում Պալատին բլուրի հարավարևմտյան ստորոտին գտնվող մի քարանձավ էր, տեղակայված որևէ տեղ Մագնա Մատեր տաճարի և Սանտ Անաստազիայի միջև[1] ։ Հռոմի ստեղծման լեգենդի մեջ, Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները հայտնաբերվել են այնտեղ էգ գայլի կողմից, ով կերակրել է եզբայրներին մինչև նրանց փրկել է Ֆաստուլուս անունով հովիվը։ Լուպերջիները, Ֆավնուսի քահանաները, տոնում էին Լուպերկալիաների որոշակի արարողություններ քարանձավում, քաղաքի սկզբնական օրերից մինչև առնվազն մ.թ. 494 թվականը։