Լուկա Մոդրիչ
From Wikipedia, the free encyclopedia
Լուկա Մոդրիչ (խորվ.՝ Luka Modrić, [lûːka mǒːdritɕ][6][7], սեպտեմբերի 9, 1985(1985-09-09)[1][2][3], Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), խորվաթ ֆուտբոլիստ, իսպանական Ռեալ Մադրիդ ակումբի կիսապաշտպան, Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ։ Համարվում է իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը[8][9] և բոլոր ժամանակների մեծագույն խորվաթ ֆուտբոլիստը[10]։ Իշխան Բրանիմիրի շքանշանի ասպետ է։ Խորվաթիայի հավաքականի ռեկորդակիր է անցկացված խաղերի քանակով։
Լուկա Մոդրիչ խորվ.՝ Luka Modrić | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1985(1985-09-09)[1][2][3] (38 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4] | ||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | ||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մոդրիչի մանկությունն անցել է Խորվաթիայում պատերազմի ժամանակ, ինչի պատճառով նա ընտանիքի հետ դարձել է փախստական։ 1996 թվականին Լուկան միացել է «Զադար» ակումբի մանկական թիմին, իսկ հետո տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։ Այդ ակումբի երիտասարդական համակարգում անցկացրած մի քանի տարիներից հետո նա վարձավճարով տեղափոխվել է նախ «Զրինսկի», իսկ հետո խորվաթական «Ինտեր»։ 2005 թվականին նշել է նորամուտը «Դինամոյի» հիմնական թիմում։ Այդ ակումբի կազմում Մոդրիչը երեք անգամ անընդմեջ դարձել է Խորվաթիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Սուպերգավաթը և Խորվաթիայի գավաթը։ 2008 թվականին տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր», սակայն այդ թիմի հետ ոչ մի տիտղոս չի նվաճել և 2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ Այնտեղ նա դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը և նրա հետ նվաճել բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և չորս անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ 2015 թվականին Մոդրիչը դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որը FIFPro վարկածով ընդգրկվել է աշխարհի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում, որտեղ հետագայում ընդգրկվել է ևս չորս անգամ։ 2018 թվականին Մոդրիչը դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որն ստացել է Եվրոպայի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ինչպես նաև The Best FIFA Men’s Player և «Ոսկե գնդակ» մրցանակները։ 2019 թվականին նա դարձել է առաջին խորվաթ ֆուտբոլիստը, որն ստացել է Golden Foot մրցանակը։
Խորվաթիայի հավաքականում Լուկա Մոդրիչը նորամուտը նշել է 2006 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր նա ելույթ է ունեցել Եվրոպայի երեք առաջնություններում՝ 2008, 2012 և 2016 թվականներին, ինչպես նաև աշխարհի երեք առաջնություններում՝ 2006, 2014 և 2018 թվականներին։ Եվրո-2008-ից հետո Մոդրիչն ընդգրկվել է մրցաշարի լավագույն խաղացողների խորհրդանշական թիմում՝ դառնալով երկրորդ խորվաթը պատմության մեջ, որն արժանացել է նման պատվի։ ԱԱ-2018-ում Խորվաթիայի հավաքականի հետ դուրս է եկել եզրափակիչ, որտեղ խորվաթները զիջել են ֆրանսիացիներին։ Լուկան ճանաչվել է աշխարհի այդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Բացի այդ, նա ռեկորդային ութ անգամ անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[11]։