From Wikipedia, the free encyclopedia
Լուկա Կամբյազո (նաև՝ Կամբյազի կամ Կանջաջո (իտալ.՝ Luca Cambiaso, հոկտեմբերի 18, 1527[1], Մոնելիա, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա[1] - սեպտեմբերի 6, 1585[1][2][3][…], Էլ Էսկորիալ), իտալացի նկարիչ-մաներիստ[4]։
Լուկա Կամբյազո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1527[1] |
Ծննդավայր | Մոնելիա, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 1585[1][2][3][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Էլ Էսկորիալ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ուշագրավ աշխատանքներ | Venus and Adonis? |
Luca Cambiaso Վիքիպահեստում |
Լուկա Կամբյազոն ծնվել է 1527 թվականի հոկտեմբերի 18-ին Մոնելյայում (Ջենովա), նկարիչ Ջովաննի Կամբյազոյի ընտանիքում։ Սովորել է հոր մոտ և արդեն տասնհինգ տարեկանում հոր հետ միասին զբաղվել է որմնանկարչությամբ Ջենովայում։ 1544 թվականից աշխատել է Ջենովայի ու Լիգուրիայի այլ քաղաքների եկեղեցիներում, Հռոմում։ 1550-ական թվականների վերջին կնոջ մահվանից հետո հարաբերություններ է սկսել քենու հետ, որի հետ ամուսնանալու թույլտվություն Հռոմի պապից այդպես էլ չի ստացել։
1583 թվականին ընդունել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպի հրավերը և աշխատել է Էսկորիալում։ Կամբյազոյի աշխատանքը, որի համար նա առատորեն վարձատրվել է, մնացել է անավարտ։
Նրա որդին՝ Օրացիո Կամբյազին, նույնպես եղել է նկարիչ։
Ուսումնասիրել և պատճենել է Պերինո դել Վագայի, Բեկկաֆումիի և Ջովաննի Պորդենոնեի աշխատանքները։ Նրա ոճը ձևավորվել է Ռաֆայելի, Պարմիջանինոյի և Կոռեջոյի ազդեցությամբ։ Հայտնի է նաև որպես փայլուն գծանկարիչ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.