From Wikipedia, the free encyclopedia
Louis Vuitton (ֆր.՝ Louis Vuitton - Լուի Վիտոն), ֆրանսիական նորաձևության տուն, որը սպառողներին է ներկայացնում ճամպրուկների, պայուսակների, նորաձև հագուստի և աքսեսուարների լայն տեսականի[4]։
Լուի Վիտոն | |
---|---|
Տեսակ | նորաձևության տուն և կազմակերպություն |
Անվանված է ի պատիվ | Լուի Վիտոն |
Հիմնադրված է | 1854 |
Հիմնադիր | Լուի Վիտոն |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Michael Burke? |
Արդյունաբերություն | wholesale trade?[1] |
Մայր ընկերություն | LVMH |
Սեփականատեր | LVMH |
Կայք | louisvuitton.com(ֆր.)(անգլ.) |
Մասնակից է | Վայ-Ֆայ Դաշինք[2] և Wireless Power Consortium?[3] |
Louis Vuitton Վիքիպահեստում |
Լուի Վիտոնը ծնվել է 1821 թվականին Ժուրայի Անշե քաղաքում։ Դեռևս մանկության տարիներին նա սովորել է օգտագործել իր հոր ատաղձագործական գործիքները։ 13 տարեկանում Լուին լքում է տունը և, երկու տարում ոտքով անցնելով 400 կիլոմետր, հասնում է Փարիզ։ 1837 թվականին նա աշխատանքի է ընդունվում ճանապարհորդական պայուսակներ պատրաստող վարպետի մոտ։ Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային։ Դրանք նախագծեց և ստեղծեց ինքը Լուին։ Նրա առաջարկած ճամպրուկները հեղաշրջում կատարեցին ոչ միայն նորաձևության ոլորտում, այլև ամենուր։ 1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը[5]։
Նրա երեխաները շարունակեցին հոր գործը։ Ժորժ Վիտոնը գլխավորեց ընկերությունը 1892 թվականին։ Հենց նա ստեղծեց բոլորի կողմից ճանաչված Louis Vuitton մոնոգրամը։ Ժորժը նաև ստեղծեց այդ ապրանքանիշի առաջին պայուսակը։ Այն կարված էր վշից և ի սկզբանե նախատեսված էր կեղտոտ սպիտակեղենը ճամպրուկում պահելու համար։ 1936 թվականին ընկերությունը գլխավորեց Գաստոն Լուի Վիտոնը։
Ապրանքանիշի գործունեությունը ներկայացված է Louis Vuitton Malletier (LVM) կողմից։ Այն եղել է ընկերության մասնաճյուղը մինչև 1987 թվականը, որն ներառում էր այլ առևտրի տներ[6]։
1998 թվականին Louis Vuitton-ը ծավալում է իր գործունեությունը և շուկայում իր համար նոր՝ նորաձևության դաշտ է դուրս գալիս, ինչը որոշիչ դեր է խաղում ընկերության ուղղվածության փոփոխության մեջ[7]։ Ընկերության գեղարվեստական նոր ղեկավարի՝ Մարկ Ջեյկոբսի հետ, հայտնվում են շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի բաժիններ։ Այսօր Louis Vuitton-ը ներկայացված է ավելի քան 53 երկրներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.