From Wikipedia, the free encyclopedia
Լուի Վիտոն (ֆր.՝ Louis Vuitton, օգոստոսի 4, 1821[1][2][3][…], Lavans-sur-Valouse[4] - փետրվարի 27, 1892[1][2][5][…], Անյեր սյուր Սեն[7]), ֆրանսիացի նորաձևության դիզայներ և բիզնեսմեն։ Նա «Լուի Վիտոն» կաշվե արտադրանքի բրենդի հիմնադիրն է, որն այժմ պատկանում է LVMH ընկերությանը։ Մինչ այդ նա նշանակվել էր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Էժենի դը Մոնտիխոյի սնդուկագործը[8]։
Լուի Վիտոն ֆր.՝ Louis Vuitton | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Lavans-sur-Valouse[4] |
Մահացել է | փետրվարի 27, 1892[1][2][5][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Անյեր սյուր Սեն |
Գերեզման | Cimetière ancien d'Asnières-sur-Seine[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | Սնդուկագործ |
Ամուսին | Քլեմենս-Էմիլի Պարիո |
Ծնողներ | Քսավյե Վիտոն Քորիլ Գեյլարդ |
Երեխաներ | Ժորժ Ֆերեոլ Վիտոն |
Louis Vuitton (designer) Վիքիպահեստում |
Վիտոնը ծնվել է արհեստավորների, ատաղձագործների և ֆերմերների ընտանիքում։ Երբ Լուին 10 տարեկան է եղել, մահացել է նրա մայրը, որն աշխատում էր որպես գլխարկագործ։ Շուտով մահացել է նաև նրա հայրը։ Խորթ մոր հետ բարդ հարաբերություններից հետո Վիտոնը 1835 թվականի գարնանը՝ 13 տարեկանում, լքել է իր տունն Անչայում։ Զբաղվելով պատահական աշխատանքներով՝ Վիտոնը մոտ 292 մղոն (470 կմ) ճանապարհ է անցել դեպի Փարիզ։ Ժամանելով 1837 թվականին՝ Արդյունաբերական հեղափոխության ամենաթեժ պահին, նա աշակերտ է դարձել Մեսյե Մարեշալի մոտ, որը սնդուկների պատրաստման և փաթեթավորման վարպետ էր։ Մի քանի տարիների ընթացքում Վիտոնը Փարիզի առավել նորաձև դասի շրջանում համբավ է ձեռք բերել՝ որպես այդ արհեստում լավագույններից մեկը։
Նապոլեոն III-ի օրոք Ֆրանսիական կայսրության վերահիմնադրումից հետո, Վիտոնը վարձվել է որպես Ֆրանսիայի կայսրուհու անձնական սնդուկների պատրաստող և փաթեթավորող։ Դրա շնորհիվ Վիտոնը հայտնի է դարձել էլիտար և թագավորական հաճախորդների շրջանում, որոնք ապահովել են նրա աշխատանքը մնացած կարիերայի ընթացքում։ 1854 թվականին ՝ 33 տարեկանում, Վիտոնն ամուսնացել է 17-ամյա Կլեմանսի ՝ Էմիլի Պարրիոյի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց նա հեռացել է Մարեշալի խանութից եւ Փարիզում բացել ճամպրուկների պատրաստման եւ փաթեթավորման սեփական արհեստանոցը։
1854 թվականին՝ 33 տարեկանում, Վիտոնն ամուսնացել է 17-ամյա Քլեմենս-Էմիլի Պարիոյի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց նա հեռացել է Մարեշալի խանութից և Փարիզում բացել սնդուկների պատրաստման և փաթեթավորման սեփական արհեստանոցը։ Նրա խանութից դուրս կախված է եղել ցուցանակ՝ «Հուսալիորեն փաթեթավորում է առավել փխրուն իրերը։ Մասնագիտացում նորաձևության փաթեթավորման վրա» գրությամբ[9]։
1858 թվականին, ոգեշնչված Լոնդոնում ծավալվող H.J. Cave & Sons ընկերության կողմից, Վիտոնը ներկայացրել է իր հեղափոխական ուղղանկյուն կտավային սնդուկներն այն ժամանակ, երբ շուկայում եղել են միայն կլորացված կաշվե սնդուկներ։ Պահանջարկը Վիտոնի ավելի ամուր և թեթև սնդուկների վրա այնքան է մեծացել, որ նա ավելի մեծ արհեստանոց է բացել Անյեր-սյուր-Սենում։
Վիտոնը նույնպես ստեղծել է աշխարհում առաջին կողպեքը, որը պաշտպանված է եղել ջարդումից։ Կողպեքների բոլոր մոդելներն ապահով պահվում էին Վիտոնի արհեստասենյակներում, ինչպես նաև գրանցվում էր սեփականատիրոջ անունն այն դեպքում, եթե նրան անհրաժեշտ լինի ևս մեկ բանալի։
1871 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում պահանջարկը կտրուկ նվազել է, և Վիտոնի արհեստանոցը ավերակների մեջ է հայտնվել։ Նրա գործիքներից շատերը գողացվել են, իսկ աշխատողները հեռացել են։ Վիտոնն որոշել է վերսկսել գործունեությունը և նոր խանութ է բացել Փարիզի կենտրոնում գտնվող ժոկեյական հեղինակավոր ակումբի մոտ։ 1872 թվականին Վիտոնը ներկայացրել է նոր գիծ, որն աչքի էր ընկնում կարմիր շերտով բեժագույն մոնոգրամներով, որոնք 1892 թվականին նրա մահվանից հետո դեռ երկար կմնան իր բրենդի ֆիրմային նշանը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.