Բրիտանական Թագավորական ընտանիքի անդամ From Wikipedia, the free encyclopedia
Լուիզա Վիկտորիա Ալեքսանդրա Դագմար, Թագավորական արքայադուստր և Ֆայֆի դքսուհի (անգլ.՝ Louise Victoria Alexandra Dagmar, Princess Royal and Duchess of Fife, փետրվարի 20, 1867[1][2][3], Մալբորո հաուս, Լոնդոն - հունվարի 4, 1931[1][2][3], , Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Բրիտանիայի թագավոր և թագուհի Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու ավագ դուստրը, Ջորջ V-ի կրտսեր քույրը, Ֆայֆի 1-ին դուքս Ալեքսանդր Դաֆի կինը[5]։
Լուիզա Վիկտորիա Ալեքսանդրա Դագմար անգլ.՝ Louise Victoria Alexandra Dagmar | |||
Լուիզան Թագավորական արքայադստեր տիարան գլխին, մոտ 1910 թվական | |||
| |||
---|---|---|---|
1905 նոյեմբերի 9 - 1931 հունվարի 4 | |||
(Լուիզա Բրիտանացի անվան տակ) | |||
Նախորդող | Վիկտորիա (Գերմանիայի կայսրուհի) | ||
Հաջորդող | Մարիա Բրիտանացի | ||
| |||
1889 հունիս - 1905 նոյեմբերի 9 | |||
Մասնագիտություն՝ | ազնվական | ||
Ազգություն | անգլիացի | ||
Դավանանք | Անգլիկան եկեղեցի | ||
Ծննդյան օր | փետրվարի 20, 1867[1][2][3] | ||
Ծննդավայր | Մալբորո հաուս, Լոնդոն | ||
Վախճանի օր | հունվարի 4, 1931[1][2][3] (63 տարեկան) | ||
Վախճանի վայր | , Լոնդոն | ||
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ և St Ninian's Chapel, Braemar | ||
Դինաստիա | Վինձորների դինաստիա, Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա և Clan MacDuff? | ||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Princess Louise Victoria Alexandra Dagmar of Wales | ||
Հայր | Էդուարդ VII[4] | ||
Մայր | Ալեքսանդրա Դանիացի[4] | ||
Ամուսին | Ալեքսանդր Դաֆ | ||
Զավակներ | Ալեքսանդր Դաֆ (1890-1890) Ալեքսանդրա Դաֆ (1891-1959) Մոդ Դաֆ ( 1893-1945) | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ |
| ||
Լուիզա Վիկտորիա Ալեքսանդրա Դագմարը ծնվել է 1867 թվականի հունվարի 4-ին Մալբորո հաուսում` իր ծնողների Լոնդոնի թագավորական նստավայրում։ Նա Ուելսի արքայազն և արքայադուստր Էդուարդի և Ալեքսանդրայի վեց երեխաներից երրորդն է։ Լուիզայի ծնունդից հինգ օր առաջ նրա մոր մոտ սկսվել է ռևմատիկ տենդ։ Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան հրաժարվել է ընդունել բժիշկների նշանակած ցավազրկող քլորոֆորմը և բարեհաջող ծննդաբերել է Լուիզային։ Տենդը շարունակվել է ծննդաբերությունից հետո և տևել է մի քանի ամիս[6]։
Լուիզան հայրական կողմից Թագուհի Վիկտորիայի և կոնսորտ արքայազն Ալբերտի թոռնուհին է, իսկ մայրական կողմից՝ Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի և Լուիզա Կասսելացու թոռնուհին։ Նա ուներ երկու քույր` Վիկտորիան և Մոդը, և երեք եղբայրներ` Ալբերտը, Ջորջը և Ալեքսանդր Ջոնը։ Վերջինս մահացել է ծնվելու հաջորդ օրը։
Լուիզայի մայրը բազմաթիվ ազգակցական կապեր է ունեցել Եվրոպայի թագավորական ընտանիքների հետ. Ալեքսանդրայի քույրը` Մարիան, դարձել է Ռուսաստանի կայսրուհի, եղբայրը` Գեորգը՝ Հունաստանի թագավոր, մյուս եղբայրը` Ֆրեդերիկը, ժառանգել է դանիական գահը։
Ընտանիքում Լուիզային Լուլու էին կոչում։ Որպես բրիտանական միապետի թոռնուհի՝ ծննդյան օրից ունեցել է Նորին Թագավորական Մեծություն Ուելսի արքայադուստր Լուիզա տիտղոսը[7][8][9]։
Լուիզայի մկրտությունը տեղի է ունեցել 1867 թվականի մայիսի 10-ին, Մալբորո հաուսում Քենթերբերի արքեպիսկոպոս Չարլզ Լոնգլիի ձեռամբ։ Կնունքն ընդունել են.
Արքայադուստր Լուիզան կյանքի առաջին տարիներն անցկացրել է Լոնդոնի Մալբորո հաուսում և Նորֆոլքի Սանդրինգհեմյան պալատում։ Կրթություն է ստացել քույրերի հետ դաստիարակների ղեկավարությամբ[12]։ Ամեն ամառ ամբողջ ընտանիքը ուղևորվել է Դանիա` արքայադուստր Ալեքսանդրայի հայրենիք, որտեղ այդ ժամանակ հավաքվում էին հարազատները Եվրոպայի բոլոր անկյուններից։ Երիտասարդ տարիներին Լուիզան ինքնամփոփ աղջիկ է եղել[13]։
Ի տարբերություն իր գեղեցկուհի մոր` Ալեքսանդրայի, Լուիզան, ինչպես և իր քույրերը, գրավիչ չի եղել։ Նրանք «վհուկ» (անգլ.՝ The Hags) տհաճ մականունն են ունեցել։ Նա իր քույրերի նման նվազագույն կրթություն է ստացել, չնայած նրանք երաժշտության դասեր են ունեցել։ Հասարակության մեջ քույրերն ամաչկոտ են եղել, բայց ընտանեկան շրջանակներում ավելի քիչ կաշկանդված են եղել։ Ալեքսանդրան հնարավորինս երկարացրել է նրանց մանկությունը։ Օրինակ՝ Լուիզայի 19-ամյակը մանկական երեկույթով է նշվել[6]։
1885 թվականին Լուիզան հարսնաքույր է եղել արքայադուստր Բեատրիսի և Հենրիխ Բատենբերգցու հարսանիքի ժամանակ[14]։
Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան իր դուստրերին ամեն կերպ փորձել է ետ պահել ամուսնանանլու հնարավոր տարբերակներից։ Նա ցանկանում էր, որ նրանք միշտ իր մոտ լինեն։ Այդպես է եղել Լուիզայի կրտսեր քրոջ` Վիկտորիայի հետ, որն այդպես էլ չի ամուսնացել։
1889 թվականի հուլիսի 27-ին Լուիզան ամուսնացել է Ալեքսանդր Ուիլյամ Ջորջ Դաֆի հետ Բուկինհեմյան պալատի մատուռում։ Փեսան Ուելսի արքայազնի մտերիմ ընկերն էր և 18 տարով մեծ էր Լուիզայից։ Ամուսինները հեռավոր ազգականներ էին։ Ալեքսանդրը թագավոր Վիլհելմ IV-ի ժառանգներից էր, որը սերում էր իր ապօրինի ծնված դուստր Էլիզաբեթ Հեյից (Elizabeth Hay, Countess of Erroll)։ Այս ամուսնությունը դուր չէր գալիս թագուհի Վիկտորիային։ Սակայն նրանց հարսանիքից երկու օր հետո նա Ալեքսանդրին տվեց Ֆայֆի 1-ին դուքս տիտղոսը և Միացյալ Թագավորության պերիայի Մակդուֆի մարքիզ տիտղոսը։ Ալեքսանդրին տրված տիտղոսները նախատեսված էին արական գծով փոխանցելու համար, սակայն, երբ ամուսնության ընթացքում ծնված որդին ծնվելուց հետո մահացավ և նրանրց հետո ծնվեցին երկու դուստր, և երբ պարզ դարձավ, որ նրանք որդի չեն կարող ունենալ, 1900 թվականի ապրիլի 24-ին Վիկտորիա թագուհին ստորագրեց Ֆայֆի դքսության երկրորդ փաստաթուղթ, ըստ որի ի թիվս Մակդուֆի կոմսության Ֆայֆի դքսությունը փոխանցվում է առաջին դուքսի իգական ժառանգին, որն էլ պետք է փոխանցի իր արու զավակին։
Լուիզայի հայրը Մեծ Բրիտանիայի թագավոր է դարձել 1901 թվականին։ 1905 թվականի նոյեմբերի 9-ին նա իր դուստր Լուիզային տվել է Արքայական արքայադուստր տիտղոսը, որն ավանդաբար տրվում էր միապետի ավագ դստերը։ Լուիզայի դուստրերն ստացել են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի արքայադուստր տիտղոսներ "Ձերդ Մեծությունն" դիմելաձևով[9]։
1911 թվականի դեկտեմբերին Ֆայֆի դքսուհին և նրա ընտանիքը «SS Delhi» շոգենավով ուղևորվեցին Եգիպտոս, որտեղ արքայադուստրը մտադրվել էր ձմեռն անցկացնել առողջական խնդիրների պատճառով։ Մարոկկոյի ափերի մոտ սկսված փոթորիկից նրանց նավը նավաբեկության ենթարկվեց։ Ոչ ոք չէր տուժել, քանի որ նրանց հաջողվեց ափ հասնել փրկամակույկով, սակայն ստիպված էին չորս մղոն ճանապարհ անցնել հորդառատ անձրևի տակով մինչև Կաբո հրվանդանի փարոսին հասնելը։ Ալեքսանդրի մրսածությունը վերածվեց պլևրիտի։ Ալեքսանդր Դաֆը մահացել է 1912 թվականի հունվարի 12-ին, Ասուանում (Եգիպտոս)։
1912 թվականին նրանց ավագ դուստրը` արքայադուստր Ալեքսանդրան ժառանգել է Ֆայֆի դքսուհի տիտղոսը[15]։
Ամուսնու մահից հետո Լուիզան մեկուսի կյանք է վարել և միայն երբեմն մորն ու քրոջը` Վիկտորիային ուղեկցել է տարբեր միջոցառումների ժամանակ։
1929 թվականի աշնանը Լուիզան հիվանդացել է։ Նրա մոտ սկսվել էր ստամոքսի ներքին արյունահոսություն։ Լուիզային տեղափոխել են Լոնդոն, որտեղ Պորտմենի պուրակի իր տանը 15 ամիս անց` 1931 թվականի հունվարի 4-ին, 63 տարեկանում Լուիզա Բրիտանացին մահացել է։ Լուիզան հողին է հանձնվել Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգ եկեղեցում(անգլ.՝ George's Chapel, Windsor Castle)։ Ավելի ուշ նրա մասունքները տեղափոխվել են Շոտլանդիայի Մար Լոջ (անգլ.՝ Mar Lodge) կալվածքի մոտակայքում գտնվող Սուրբ Նինիանի մատուռ, որը պատկանել է նրա ամուսնուն[9]։
Ալեքսանդր Դաֆ Ֆայֆի 1-ին դքսի հետ ամուսնությունից ծնվել են մեկ որդի և երկու դուստր.
Լուիզան ամուսնությունից հետո զինանշան է ստացել. այն կազմված է Մեծ Բրիտանիայի զինանշանի մեծ վահանից, որի վրա դրված է Սաքսոնիայի փոքր վահան։ Ընդգծված են արծաթափայլ հինգ մասեր։ Վահանի վերևի երկու մասերը հատված են կարմիր խաչերով և տատասկափշերով։ Նման հատույթով վզկապված են Բրիտանական թագավորական ընտանիքի զինանշանի առյուծը և միաեղջյուրը[17]։
1917 թվականի արքայական լիազորագրով կրկնակի վահանը հանվել է։
Լուիզա Բրիտանացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.