From Wikipedia, the free encyclopedia
Լորենց ֆոն Շտայն (գերմ.՝ Lorenz von Stein, 18 նոյեմբերի, 1815, Բորբի (ներկայում՝ Էկկերնֆյորդում), Շլեզվիգ Հոլշտայն, Գերմանական միություն - 23 սեպտեմբերի, 1890, Հադերսդորֆ-Վեյդլինգաու (ներկայում՝ Վիեննայի տարածքում), Ավստրո-Հունգարիա), գերմանացի փիլիսոփա-հեգելական, իրավագետ, պատմաբան, տնտեսագետ, Ճապոնիայի կառավարության խորհրդական, սոցիալական պետության գաղափարի հեղինակը[5][6]։ Վերադասակարգային սոցիալական միապետության կողմնակից, մարքսիստական կոմունիզմի քննադատ, աջ սոցիալ-դեմոկրատիայի նախակարապետ (նրա ազդեցությունն են կրել Ֆերդինանդ Լասալը, ավստրոմարքսիզմը)։
Լորենց ֆոն Շտայն գերմ.՝ Lorenz von Stein | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1815[1] Borby, Էկերնֆյորդե, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1890[2][3][4] (74 տարեկան) Հադերսդորֆ-Վայդլինգաու, Պենցինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Matzleinsdorf Protestant Cemetery |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս և փաստաբան |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, Իրավաբանություն և տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | foreign government advisor in Meiji Japan? |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Burschenschaft Teutonia zu Kiel?, Միջազգային իրավունքի ինստիտուտ և Burschenschaft Arminia auf dem Burgkeller? |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան, Ենայի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Կառլ Մենգեր |
Հայտնի աշակերտներ | Իտո Հիրոբումի |
Lorenz von Stein Վիքիպահեստում |
Լորենց ֆոն Շտեյնը ծնվել է 1815 թվականի նոյեմբերի 18-ին Բորբիում։ Փիլիսոփայություն է սովորել Քիլի ու Ենայի համալսարաններում։ Ստաժավորում է անցել Ֆրանսիայում՝ ուսումնասիրելով սոցիալիզմ։ Նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են «Սոցիալիզմն ու կոմունիզմը ժամանակակից Ֆրանսիայում» (1842), որ գերմանական հասարակությանը (այդ թվում Կարլ Մարքսին ու Ֆրիդրիխ Էնգելսին[7]) ծանոթացրել է սոցիալիստական իդեալների հետ։
1846 թվականին Լորենց ֆոն Շտեյնը արժանացել է Քիլի համալսարանի պրոֆեսորի կոչման, սակայն 1851 թվականին հեռացվել է աշխատանքից Շլեզվիգը Պրուսիային միացնելու հարցում իր ունեցած հայացքների պատճառով։ 1855-1885 թվականներին Լորենց ֆոն Շտեյնը եղել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ 1882 թվականին նրա դասախոսություններին ներկա է գտնվել Ճապոնիայի նախարար-բարեփոխիչ Իտո Խիրոբումին[8]։ 1874 թվականի դեկտեմբերի 13-ին Շտեյնն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.