![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Lotto_Lorenzo_%2528attributed%2529_presumably_self_portrait_31862-p.jpg/640px-Lotto_Lorenzo_%2528attributed%2529_presumably_self_portrait_31862-p.jpg&w=640&q=50)
Լորենցո Լոտտո
From Wikipedia, the free encyclopedia
Լորենցո Լոտտո (իտալ.՝ Lorenzo Lotto, 1480[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5] - 1556[1][6], Լորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5]), վենետիկյան խոշոր գեղանկարիչներից մեկը։ Արվեստում և հոգևոր ոլորտում փոխզիջման չգնացող Լորենցո Լոտտոն ապրել է անհանգիստ կյանք և հաճախ է ունեցել նյութական դժվարություններ։ Չենթարկվելով իշխող ոճերին, Լոտտոն ճանապարհորդում է՝ փնտրելով պատվիրատուներ, որոնք կկարողանային հասկանալ և գնահատել իր աշխատանքները։ Կարճ հաջողությունից հետո նա մոռացվեց, իսկ Վենետիկում ծաղրի ենթարկվեց[8]։
Լորենցո Լոտտո իտալ.՝ Lorenzo Lotto | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1480[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5] |
Վախճանվել է | 1556[1][6] |
Մահվան վայր | Լորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | Բարձր վերածնունդ[7] և մաներիզմ[7] |
Ժանր | կրոնական նկարչություն[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Allegory of Virtue and Vice?, Portrait of a gentleman in his studio?, Susanna and the Elders? և Suardi Chapel? |
![]() |
19-րդ դարի ավարտին (1895) Լոտտոն նորից ճանաչվեց լայն հասարակության կողմից արվեստաբան Բեռնարդ Բերենսոնի կողմից[9]։ Բերենսոնի կարծիքով՝ «16-րդ դարը հասկանալու համար Լոտտոյին ճանաչելը նույնքան կարևոր է, որքան Տիցիանին»[8]։
Լոտտոյի կենսագրության և ստեղծագործական ուղու վերակագնումը հիմնված է նրա նամակագրության վրա, հատկապես՝ Բերգամո մեկնելու հետ կապված։ Իր շատ աշխատանքներ Լոտտոն ստորագրում և թվագրում էր[10]։