From Wikipedia, the free encyclopedia
Լոպե դե Վեգա (իսկական անունը՝ Ֆելիքս Լոպե դե Վեգա Կարպյո, իսպ.՝ Félix Lope de Vega y Carpio, նոյեմբերի 25, 1562[1][2][3][…], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[3][1][4][…] - օգոստոսի 27, 1635[2][3][1][…], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[4]), իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր։ Հեղինակել է մոտ 3000 սոնետներ և մոտ 2000 պիեսներ, որոնցից պահպանվել է 426-ը։
Լոպե դե Վեգա իսպ.՝ Lope de Vega | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Félix Lope de Vega Carpio |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1562[1][2][3][…] |
Ծննդավայր | Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[3][1][4][…] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1635[2][3][1][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[4] |
Գերեզման | San Sebastian Church |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ և կաթոլիկ քահանա |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Ալկալի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և թատրոն |
Գրական ուղղություններ | Իսպանական ոսկեդար և բարոկկոյի գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Fuenteovejuna? |
Անդամակցություն | Congregation of Secular Priests of Saint Peter the Apostle? |
Պարգևներ | |
Ամուսին | Juana de Guardo? և Isabel de Alderete y Urbina? |
Զավակներ | Sor Marcela de San Felix? |
Լոպե դե Վեգա Վիքիքաղվածքում | |
Lope de Vega Վիքիպահեստում |
Ծնվել է Մադրիդում։ Նրա հայրը, որ ծագումով աստուրիական գյուղացիական ընտանիքից էր, Մադրիդում ունենալով ոսկեկարի սեփական արհեստանոց, բավական կարողություն էր ստեղծել։ Նա որդուն տվել է բարձրագույն կրթություն և նույնիսկ պարգևել ազնվականություն, այն ժամանակվա սովորությամբ գնելով ազնվականի տիտղոսի արտոնագիր։
Լոպե դե Վեգան սովորել է համալսարանում, միառժամանակ դասախոսություններ լսել մաթեմատիկական գիտությունների Թագավորական ակադեմիայում։ Գրել սկսել է վաղ հասակից, իր իսկ վկայությամբ՝ 11 տարեկանից։ Լավ իմացել է օտար լեզուներ։
Արդեն ամբողջ երկրով մեկ հռչակված բազմաշնորհ բանաստեղծն ընդամենը քարտուղարի պաշտոնով ծառայել է Իսպանիայի ազնվատոհմ անձանց՝ դուքս Ալբային, դուքս Մեսսին, մարկիզ դե Մալպիկին և այլոց։
Լոպե դե Վեգան մասնակցել է 1588-ի իսպանական նավատորմի («Անհաղթ Արմադայի») դեպի Անգլիայի ափերը կատարած անփառունակ արշավանքին, որի ընթացքում նա ընդօրինակելով Արիոստոյին, գրել է «Անժելիկայի գեղեցկությունը» պոեմը։
Նա գրել է մի քանի չարամիտ էպիգրամներ, ուղղված իր սիրուհուն՝ դերասանուհի Ելենա Օսորյոյին, որն իրեն լքել էր, գտնելով հարուստ սիրեկան։ Բանաստեղծը դատապարտվել է, մեղադրվելով զրպարտության մեջ և ութ տարի աքսորվել Մադրիդից։
1609-ին իսպանական կաթոլիկ եկեղեցին նրան վստահության նշաններ արեց՝ շնորհելով «սրբազան ինկվիզիցիայի մերձեցյալի» կոչում, իսկ ավելի ուշ՝ հոգևորականի աստիճան։
Վախճանվել է 1635-ին։ Հարյուր հիսունհինգ իսպանացի բանաստեղծներ հանգուցյալ հանճարին ձոնեցին հիացական ներբողներ «Ետմահու փառաբանություն» ժողովածուի մեջ, իսկ հարյուր չորս իտալացի բանաստեղծներ արձագանքեցին իրենց ժամանակակցի գույժին («Բանաստեղծական հուղարկավորություն» ժողովածու)։
Seamless Wikipedia browsing. On steroids.