![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/Bishopsgate2.jpg/640px-Bishopsgate2.jpg&w=640&q=50)
Լոնդոնի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Լոնդոնի տնտեսության մեջ գերակշռում է սպասարկման ոլորտը, մասնավորապես ֆինանսական ծառայությունները և հարակից մասնագիտական ծառայությունները, որանք ամուր կապեր ունեն Միացյալ Թագավոևության (Մեծ Բրիտանիա) և միջազգային տնտեսության հետ[1]։ Բացի Միացյալ Թագավորության մայրաքաղաքը լինելուց, Լոնդոնը միջազգային բիզնեսի և միջազգային առևտրի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկն է և հանդիսանում է համաշխարհային տնտեսության «հրամանատարական կենտրոններից» մեկը[2][3][4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/Bishopsgate2.jpg/640px-Bishopsgate2.jpg)
2019 թվականին մոտավորապես 8,787,892 բնակիչ ունենալով՝ Լոնդոնը Միացյալ Թագավորության ամենաբազմամարդ շրջանն է, քաղաքային գոտին և մետրոպոլիտենը[5]։ Ըստ Բրուկինգս ինստիտուտի, Լոնդոնը 2011 թվականին ունեցել է աշխարհում հինգերորդ խոշորագույն քաղաքային տնտեսությունը[6]։ Նրա թաղամասերից մի քանիսում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ավելացված արժեքը գնահատվել է 116.800 ֆունտ ստեռլինգ (162.200 դոլար)[7]։
Լոնդում է ձևավորվում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի մոտավորապես 22%-ը[8][9]։ 2013 թվականի սկզբին մասնավոր հատվածի 841,000 բիզնես գործում էր Լոնդոնում, ավելին քան Մեծ Բրիտանիայի ցանկացած այլ տարածաշրջանում կամ երկրում, որի 18 տոկոսը մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում, իսկ 15 տոկոսը՝ շինարարության ոլորտում։ Դրանցից շատերը փոքր և միջին ձեռնարկություններ են[10]։