From Wikipedia, the free encyclopedia
Լյուքսեմբուրգյան պալատ (ֆր.՝ Palais du Luxembourg), պալատ, որ կառուցվել է Մարիա Մեդիչիի համար Սողոմոն դե Բրոսի նախագծով 1615-1645 թվականներին Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում՝ հանգուցյալ հերցոգ, Լյուքսեմբուրգյան տոհմի ներկայացուցիչ Պինեի կալվածքի տեղում (այստեղից էլ՝ անվանումը)։
Ոճը անցումային է՝ վերածննդից բարոկկո։ Մարիա Մեդիչիի պատվերով Ռուբենսը թագուհու կյանքի դրվագներով 24 կտավ է նկարել պալատի համար։ Շինարարությունն ավարտելուց մի քանի ամիս անց Լյուդովիկոս XIII-ը Մեդիչիին արտաքսում է պալատից։ Վերջինիս մահից հետո պալատում ապրել են նրա որդին՝ Գասթոն Օռլեանցին, և թոռնիկը՝ Աննա դե Մոնպասիեն։
Նացիստական օկուպացման ժամանակ պալատում է տեղակայվել Գերմանիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի՝ լյուֆտվաֆի (գերմ.՝ Luftwaffe) գրասենյակը Ֆրանսիայում։ Այնտեղ ժամանակ առ ժամանակ մնում էր Հերման Գյորինգը, իսկ գեներալ-ֆելդմարշալ Գուգո Շպերլեն բավական երկար ապրել է այնտեղ։ Ներկայումս այստեղ է գործում Ֆրանսիայի Սենատը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.