լեհ գրող From Wikipedia, the free encyclopedia
Լյուցիան Ռուդնիցկի, լեհ.՝ Lucjan Rudnicki (հունվարի 2, 1882[1][2][3], Սուլեյուվ, Piotrków County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան - հունիսի 8, 1968[1][2][3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ գրող։ 1898 թվականից Լեհաստանի սոցիալիստական կուսակցության, 1907 թվականից՝ Լեհական թագավորության և Լիտվայի սոցիալ-դեմոկրատիայի, 1918 թվականից՝ Լեհաստանի կոմկուսի անդամ։
Լյուցիան Ռուդնիցկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1882[1][2][3] |
Ծննդավայր | Սուլեյուվ, Piotrków County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | հունիսի 8, 1968[1][2][3] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, արձակագիր և հրապարակախոս |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Անդամակցություն | Association of Atheists and Freethinkers? |
Կուսակցություն | Լեհաստանի աշխատավորների կուսակցություն, Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն և Լեհաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Զավակներ | Konrad Rudnicki? |
Lucjan Rudnicki Վիքիպահեստում |
Երկրի ֆաշիստական օկուպացիայի տարիներին մտել է Լեհաստանի բանվորական կուսակցության մեջ, ընդհատակյա աշխատանք կատարել, աշխատակցել է անլեգալ հրատարակությունների։
Հեղինակ է «Վերածնունդ» (1920 թ.) ինքնակենսագրական վիպակի, «Դեմոկրատական հանրապետություն» (1921 թ.) պատմվածքների ժողովածուի։ Լայն ճանաչում է գտել Ռուդինցկու «Հինն ու նորը» ինքնակենսագրական երկը, որն արտացոլում է լեհ բանվորի հեղափոխական գիտակցության ձևավորման պատմությունը։
ԼԺՀ պետական մրցանակի դափնեկիր (1948-1966 թթ.)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.