From Wikipedia, the free encyclopedia
Լյուիս Դեյվիդ Այնշտայն (անգլ.` Lewis David Einstein, մարտի 15, 1877[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 4, 1967[1], Փարիզ, Ֆրանսիա), ամերիկացի դիվանագետ և պատմաբան։
Լյուիս Դեյվիդ Այնշտայն Lewis David Einstein | |
---|---|
Ծնվել է | Մարտի 15, 1877 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1967 (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Cimitero Evangelico agli Allori |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան և արվեստի կոլեկցիոներ |
Աշխատանք | Դիվանագետ, պատմաբան |
Ամուսին | Helen Ralli? |
Ծնողներ | հայր՝ David L. Einstein?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | United States Ambassador to Czechoslovakia? |
Lewis Einstein Վիքիպահեստում |
Ծնվել է 1877 թվականին՝ Նյու Յորքում` բրդե գործվածքների արդյունաբերության մագնատ Դեյվիդ Լ.Այնշտայնի ընտանիքում։ Ունեցել է երկու քույր` Էյմի և Ֆլորենս անուններով։ 1898 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի բակալավրիատը, իսկ 1899-ին ստացել է մագիստրոսի աստիճան[5]։
Այնշտայնի դիվանագիտական գործունեությունն սկսվում է 1903 թվականին, երբ նրան նշանակում են որպես Կոստանդնուպոլսի դիվանագիտական առաքելության երրորդ քարտուղար[6]։ Մեկ տարի անց Այնշտայնն ամուսնանում է անգլուհի անվանի գեղեցկուհի Հելեն Ռալիի հետ, ով Այնշտայնից մի քանի տարով մեծ էր[5]։ Ռալիի հետ ամուսնությունը լուրջ տարաձայնությունների առաջ է կանգնեցնում հայր և որդի Այնշտայններին։ Ռալին նախկինում մի քանի անգամ ամուսնալուծվել էր, իսկ ամուսնալուծված կանայք որոշ եվրոպական դատարաններում ցուցմունք տալու իրավասություն չունեին, ուստի հայր Այնշտայնը գտնում էր, որ այդ կնոջ հետ ամուսնությունը բացասաբար կանդրադառնա որդու կարիերայի վրա[5]։
Ավելի ուշ Այնշտայնը ստանում է առաջին քարտուղարի պաշտոն, այնուհետև՝ 1908 թվականի երիտթուրքական հեղափոխության տարիներին աշխատում որպես գործերի հավատարմարար։ Չնայած երկրում տիրող ընդհարումներին՝ Այնշտայնը որոշում է մնալ Կոստանդնուպոլսում։ 1911 թվականին ընդամենը 1 ամսով աշխատում է որպես Կոստա Ռիկայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, սակայն ստիպված է լինում լքել պաշտոնը կնոջ առողջության վատթարացման պատճառով։ 1915 թվականին Այնշտայնը վերադառնում է Կոստանդնուպոլիս։ 1921 թվականին ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը Այնշտայնին նշանակում է արտակարգ և լիազոր դեսպան Չեխոսլովակիայում, ինչի պաշտոնում աշխատում է մինչև 1930 թվականը։ Եղել է նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.