Լյուբոն
From Wikipedia, the free encyclopedia
Լյուբոն լեհ.՝ Luboń, գերմ.՝ Luban), քաղաք Լեհաստանում՝ Մեծ լեհական վոևոդությունում, Պոզնանի մետրոպոլիսային տարածքում, Վարտա գետի ափին։ 2002 թվականի տվյալներով[2] զբաղեցնում էր 13,52 քառակուսի կիլոմետր տարածք, 2011-ի հունվարի 1-ի դրությամբ՝ մի փոքր պակաս՝ 13,51 քառակուսի կիլոմետր։ 2016 թվականի հունիսի 30-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 196։ Լյուբոնը տեղ է գրավել Լեհաստանի 100 խտաբնակ քաղաքների ցանկում։ Բնակավայրում գործում են քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ, շինարարական կազմակերպություններ, այլ հիմնարկ-ձեռնարկություններ։ Քաղաքի տնտեսության մեջ մի ժամանակ կարևոր դեր էին խաղում նաև մետաղաձուլական և սննդի արդյունաբերության ձեռնարկությունները։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լյուբոն | |||||
լեհ.՝ Luboń | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Պոզնանի պովյատ | ||||
Հիմնադրված է | 1296 թ. | ||||
Առաջին հիշատակում | 14-րդ դար | ||||
Մակերես | 13,52 կմ² | ||||
Բնակչություն | ▲33 024 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 62-030 | ||||
Պաշտոնական կայք | lubon.pl | ||||
| |||||
Փակել