From Wikipedia, the free encyclopedia
Լճային խխունջ (լատին․՝ Acroloxus lacustris), աքրոլոքսիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Լճային խխունջ | |
Լճային խխունջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Փափկամարմիններ (Mollusca) |
Ենթատիպ | Conchifera |
Դաս | Փորոտանիներ (Gastropoda) |
Վերնակարգ | Hygrophila |
Ընտանիք | Աքրոլոքսիդներ (Acroloxidae) |
Ցեղ | Acroloxus |
Տեսակ | Լճային խխունջ (A. lacustris) |
Միջազգային անվանում | |
Acroloxus lacustris | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Գլխարկանման խեցին առանց պարույրագծի է։ Մինչև 8 մմ երկարությամբ խեցին երկու անգամ մեծ է իր լայնությունից և երեք անգամ` բարձրությունից։ Գագաթը գտնվում է խեցու ձախ կողմում[1]։
Տարածված է Արևմտյան Սիբիրում, Ալթայում, Միջին Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Իրանում և Հայաստանում (Սևանա լիճ՝ Սևան քաղաք)[1]։
Ապրում է լճերում, լճակներում և հարթավայրային գետերի ափամերձ մասերում։ Հանդիպում է բույսերի ջրասույզ ցողունների և տերևների վրա։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։
Կենդանին, որը Հայաստանում անհետացած է և վերջին անգամ հավաքվել է 1929 թվականին, բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Կենդանու համար վտանգ է հանդիսանում Սևանա լճի մակարդակի իջեցումը[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.