Լլոյդ Փրայս
From Wikipedia, the free encyclopedia
Լլոյդ Փրայս (անգլ.՝ Lloyd Price[8], մարտի 9, 1933(1933-03-09)[1], Kenner, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - մայիսի 3, 2021(2021-05-03)[2][3][4], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի R&B-ն վոկալիստ, երգերի հեղինակ և ձեռնարկատեր։
Լլոյդ Փրայս անգլ.՝ Lloyd Price | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1933(1933-03-09)[1] |
Ծննդավայր | Kenner, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 3, 2021(2021-05-03)[2][3][4] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[6] |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, գրող, ինքնակենսագիր, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | American Federation of Musicians. Local 496 (New Orleans, La.)?[7] |
Կայք | lloydpricemusic.com |
Lloyd Price Վիքիպահեստում |
Ծնվել է Քեններում (Նոր Օռլեանի արվարձան)՝ Լուիզիանայում։ Մանկուց հաճախել է դաշնամուրի և շեփորի դասերի և երգել տեղի դպրոցի և եկեղեցու երգչախմբերում։ Նրա առաջին ձայնագրությունը՝ «Lawdy Miss Clawdy»-ը, որը ձայնագրվել է 1952 թվականին «Specialty Records»-ում, գլխավորել է ամերիկյան R&B հիթ-շքերթները և նրան դարձրել շատ սիրված կատարող։ Նրա գլխավոր հիթն, այնուամենայնիվ, համարվում է 1959 թվականի «Personality» երգը։ 1962 թվականին հիմնել է սեփական ձայնագրման ստուդիան[9]։
Ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում 1998 թվականին[10]։ Վերջերս ակտիվորեն զբաղվում էր բիզնեսով. ուներ երեք ձայնագրման ստուդիա, ինչպես նաև արագ սննդի ռեստորանների և հագուստի խանութների ցանց, բայց միևնույն ժամանակ շարունակում էր ելույթ ունենալ[11]։