![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Llogara_pass.jpg/640px-Llogara_pass.jpg&w=640&q=50)
Լլոգարա
From Wikipedia, the free encyclopedia
Լլոգարա (Լլոգորա) ազգային պարկ (ալբ.՝ Parku Kombëtar i Llogarasë/Llogorasë), բնության պահպանվող տարածք, որ տեղակայված է Ալբանիայի հարավ-արևելքում՝ Վլյորայի գավառի Վլյորայի շրջանում՝ Վլորա քաղաքից 40 մ դեպի հարավ։ Ձևավորվել է երկրի առաջին չորս ազգային պարկերի ստեղծման ժամանակ՝ 1966 թվականի նոյեմբերի 21-ին[1]։ Պարկի տարածքը կազմում է 10,1 քառակուսի կիլոմետր։ Նրա տարածքում ընդգրկված են Լլոգարի լեռնանցքից հյուսիս ընկած անտառները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 470-2018 մետր բարձրության վրա։
Լլոգարա | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
![]() | |
Տեղագրություն | ![]() |
Կոորդինատներ | 40°12′59″ հս․. լ. 19°34′13″ ավ. ե.HGЯOL |
Տարածք | 10,1 կմ² |
Հիմնադրված է | 1966 թվականի նոյեմբերի 21 |
![]() | |
![]() |
Լեռնանցքով մշտապես անցնող օդային հոսանքները հանգեցրել են նրան, որ ծառերն աճում են անբնական կերպով ծռված, օրինակ՝ «դրոշի սոճին» (ալբ.՝ Pisha e Flamurit)։ Դեպի լեռնանցքը տանող ճանապարհի երկայնքով գործում են զբոսաշրջիկների գիշերային հանգստի համար նախատեսված կայաններ։ Պարկը ժողովրդականություն է վայելում հետիոտն զբոսաշրջության սիրահարների շրջանում։ Ամեն տարի լեռնանցքից դեպի հարավ ընկած տարածքում անցկացվում են պարապլաներիզմի մրցություններ[2]։