From Wikipedia, the free encyclopedia
Լի Հարվի Օսվալդ (անգլ.՝ Lee Harvey Oswald, 1936 թվական հոկտեմբերի 18, Նոր Օրլեան, Լուիզիանա, ԱՄՆ-1963 թվական նոյեմբերի 24 Դալաս, Տեխաս, ԱՄՆ)[5], Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի սպանության միակ մեղադրալ։ Ըստ ԱՄՆ-ի օրենքի՝ մահացածը չի կարող դատապարվել, սակայն Ուորենի հանձնաժողովի միջնորդությամբ նա մեղադրվեց մարդասպանության մեջ։
Լի Հարվի Օսվալդ անգլ.՝ Lee Harvey Oswald | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1939[1][2][3] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 24, 1963[1][2] (24 տարեկան) |
Մահվան վայր | Դալաս |
Գերեզման | Shannon Rose Hill Memorial Park |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Warren Easton High School? և Arlington Heights High School? |
Մասնագիտություն | բանվոր |
Աշխատավայր | Horizont? |
Ամուսին | Marina Oswald Porter? |
Ծնողներ | հայր՝ Robert Edward Lee Oswald?, մայր՝ Marguerite Oswald? |
Ստորագրություն | |
Lee Harvey Oswald Վիքիպահեստում |
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին անդամը, ով որոշ ժամանակ (1959 թվականի հոկտեմբեր-1962 թվականի հունիս) ապրել է ԽՍՀՄ-ում, սկզբում՝ Քենեդիի սպանութունից 40 րոպե անց, ձերբակալվեց ոստկանի սպանութան մեջ մեղադրանքով։ Կասկածվելով նաև Քենեդիի սպանության մեջ՝ Օսվալդը հերքում էր իր մասնակցությունը երկու սպանություններում էլ։ Երկու օր անց՝ ոստիկակական բաժանմունքից տեղական բանտ տեղափոխվելիս, Օսվալդը գնդակահարվում է գիշերային ակումբի սեփականատեր Ջեկ Ռուբիի կողմից։ Այդ սպանությունը հայտնվեց հեռուստատեսությունում և ցուցադրվեց ուղիղ եթերով[6]։
Ըստ Ուորենի հանձնաժողովի (1964 թվական)՝ Օսվալդը 1963 թվականի նոյեմբերի 22-ին 5.6 վայրկյանում իրագործել է 3 կրակոց նախագահի ավտոմեքենային Դալասի գրադարանի պահեստի 6-րդ հարկից (արդյուքնում նախագահ Քենեդին մահացավ, Տեխասի նահանգապետ Քոնալին ծանր վիրավորվեց, անցորդներից մեկը թեթև վնասվածք ստացավ), այնուհետ սպանեց տեղական ոստկանին։ Համաձայն հանձնաժողովի եզրակացությունների՝ նա գործում էր միայնակ, առանց ինչ-որ մեկի օգնության կամ խորհրդի։
Օսվալդը ծնվել է Նոր Օրլեանում 1939 թվականի հոկտեմբերի 18-ին[7] Ռոբերտ Էդգարդ Լի Օսվալդ ավագի (1896 մարտի 4-1939 օգոստոսի 9) և Մարգարիտա Ֆրենսիս Կլավիեի (1907 հուլիսի 19-1981 հունվարի 17) ընտանիքում։ Օսվալդն ուներ երկու եղբայր՝ հարազատ եղբայր Ռոբերտ Էդգարդ Լի Օսվալդը և համամայր Ջոն Էդգարդ Պիկը[8]։
Օսվալդի հայրը մահացել է մինչ որդու ծնունդը, և մայրը երեխաներին միայնակ է մեծացրել։ Երբ Օսվալդը երկու տարեկան էր, մայրը ստիպված եղավ երեխաներին 13 ամսով ուղարկել մանկատուն, քանի որ ունակ չէր նրանց մասին հոգ տանել։
Նոր Օրլեանում 1955 թվականի հոկտեմբերին Օսվալդը թողեց դպրոցի ուսումը 10-րդ դասարան ընդունվելուց ամիս անց[9] և աշխատանքի ընդունվեց որպես գրասենյակային ծառայող, այնուհետև՝ առաքիչ։ Ուսումը շարունակելու համար իր ընտանիքը 1956 թվականի հուլիսին վերադարձավ Ֆորտ-Ուերտ, և նա կրկին ուսման անցավ 10-րդ դասարանում սեպտեմբերին, բայց հոկտեմբերին Օսվալդը կրկին թողեց ուսումը՝ այս անգամ ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուս ընդունվելու համար[8]։ Միջնակարգ դպրոցի դիպլոմ նա այդպես էլ չստացավ։ Մինչև 17 տարեկանը Օսվալդն ապրել է 22 տարբեր բնակավայրերում և փոխել 12 դպրոց։
Չնայած նա դժվարությամբ էր կապակցված գրում[10]՝ նա շատ էր կարդում և մինչև 15 տարեկանը պնդում էր, որ հանդիսանում է մարքսիստ։ Իր օրագրում նա գրում է.
Ես հասարակության մեջ իմ տեղն էի փնտրում, իսկ այնուհետև ես ինձ համար բացահայտեցի սոցիալիստական գրականությունը։ Ես ստիպված էի գրադարանի փոշոտ դարակներից գրքեր պեղել։ |
16 տարեկանում նա նամակ գրեց Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությանը երիտասարդական սոցիալիստական խմբի մասին տեղեկություն ստանալու նպատակով՝ հայտնելով, որ նա սոցիալիստականության գաղափարախոսությունը ուսումնասիրել է ավելի քան 15 ամիս[11]. Այնուամենայնիվ, Էդգարդ Վեբելը՝ Օսվալդի Նոր Օրլեանի ամենամոտ ընկերը, Ուորենի հանձնաժողովին հայտարարեց, թե Օսվալդի կոմունիզմ ուսումնասիրելու մասին տեղեկությունն անհեթեթ է։ Վեբելն ասաց, որ Օսվալդը հաճախ էր կարդում «փափուկ շապիկով աղբ»[12][13]։
Օսվալդը ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուս ծառայության է ընդունվել 1956 թվականի հոկտեմբերի 24-ին՝ իր տասնյոթամյակին։ Նա երկրպագում էր իր ավագ եղբայր Ռոբերտին և Դալասի իր ձերբակալության ժամանակ արված լուսանկարում երևում է, որ Լին կրում է եղբոր ծովային հետևակի մատանին[14]։ Ուորենի հանձնածողովի անդամներից մեկը վկայում է, որ Օսվալդը, հնարավոր է ծառայության է անցել տիրական մոր ազդեցությունից ազատվելու համար[15]։
Սկզբնական շրջանում Օսվալդն ուսում էր ստանում իբրև ռադիոլոկացիոն կայանի օպերատոր[16]։ Ավարտելով ուսումը յոթերորդ դասարանի տասներեք հոգանոց խմբում՝ 1957 թվականին նա ուղակվեց Մակաս Էլ Տորոյի բազա[17], իսկ այնուհետև՝ սեպտեմբերին՝ Ացուգի (Ճապոնիա)։
Ինչպես բոլոր ծովային հետևակները՝ Օսվադն ուսում էր ստանում և հրաձգության քննութուն հանձնում՝ ստանալով 212 միավոր 1956 թվականի դեկտեմբերին[9], ինչը դիուկահարի որակավորման համար անհրաժեշտ նվազագուն միավորից մի քիչ բարձր էր։ 1959 թվականի մայիսին նա ձեռք բերեց ընդամենը 191 միավոր[18]։
Ծառայության ընթացքում Օսվալդն երեք անգամ հայտնվել է արտակարգ դատարանում։ Առաջին անգամ նա կրկել էր իր արմունկին, երկրորդ անգամ սերժանտի հետ կռվի համար նա առաջին կարգի շարքայինից իջեցվել է շարքայինի և բանտարկվել։ Երրորդ անգամ պատժվել է Ֆիլիպինների ջունգլիում գիշերային հերթապահության ժամանակ անհայտ պատճառներով կրակելու համար[19]։
Ծառայակիցները Օսվալդին մուլտֆիլմի նմանօրինակությամբ անվանում էին «Օզի նապաստակ», իսկ երբեմն՝ «Օսվալդսկովիչ» (անգլ.՝ «Oswaldskovich»)՝ իր սովետական հայացքների համար։ 1958 թվականի դեկտեմբերին նա կրկին տեղափոխվեց Էլ-Տորո, որտեղ նրա ստորաբաժանմանը հանձնարարված էր զինվորների և սերժանտների պատրաստման համար թռիչքների կառավումը։ Այնտեղ ծառայող սպաները պնդում են, որ Օսվալդն իր խմի գիտակ ղեկավար էր[20]։
Ծովային հետևակներում իր ծառայության ընթացքում Օսվալդն ուսումնասիրել է ռուսերեն։ 1959 թվականի փետրվարին նա ռուսերենի գրավոր և բանավոր իմացության քննություն է հանձնել։ Իր գիտելիքները գնահատվել են իբրև ցածր[21]։ 1959 թվականի սեպտեմբերի 11-ին նա հեռացավ ծառայությունից՝ դա հիմնավորելով մոր օգնության կարիք ունենալով[9][22][23]։
1959 թվականի հոկտեմբերին՝ մինչ քսանամյակը լրանալը, Օսվալդը մեկնում է ԽՍՀՄ։ Այս ճանապարհորդությունը վաղուց էր պլանավորված։ Նա մի քանի կեղծ դիմումներ է ներկայացնում արտասահմանյան համալսարաններին՝ ուսանողական վիզա ստանալու նպատակով։ Օսվալդը մոր հետ երկու օր անցկացրեց Ֆորտ-Ուերտում, իսկ սեպտեմբերի 20-ին նավով ուղևորվեց Նոր Օրլեանից Հավր (Ֆրանսիա), որտեղից էլ ուղորվեց Անգլիա։ Տեղափոխվելով Սաութհեմփթոն՝ հոկտեմբերի 9-ին՝ նա մաքսատան աշխատողներին հայտեց, որ պլանավորում է Միացյալ թագավորություններում մնալ մեկ շաբաթ՝ մինչև Շվեյցարիայում կրթության անցնելը։ Բայց հենց նույն օրը նա ինքնաթիռով ուղևորվեց Հելսինկի, որտեղ հոկտեմբերի 14-ին ստացավ սովետական վիզա։ Հաջորդ օրը Օսվալդը Հելսինկին լքեց գնացքով և հեկտեմբերի 16-ին ժամանեց Մոսկվա[24]։
Ժամանելուց անմիջապես հետո Օսվալդը հայտնեց սովետական քաղաքացիություն ստանալու իր ցանկությունը, սակայն հոկտեմբերի 21-ին դիմումը մերժվեց[25]։ Այդ ժամանակ Օսվալդն իր հյուրանոցի համարում կտրեց ձախ ձեռքի երակները, ինչից հետո տեղափոխվեց հոգեբուժարան[26][27]։
Հոկտեմբերի 31-ին Օսվալդն այցելեց Մոսկվայի ԱՄՆ դեսպանատուն և հայտնեց, որ ցանկանում է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից[28][29]։ ԱՄՆ ծովային հետևակի փախուստը ԽՍՀՄ լուսաբանող հոդվածը Ասսոշեյթեդ պրեսի և 1959 թվականի այլ թերթերի առաջին էջերում էր[30]։
Օսվալդը ցանկանում էր սովորել Մոսկվայի պետական համալսարանում, բայց նրան ուղղորդեցին Մինսկ՝ խառատ աշխատելու։ Նա ստացավ նաև բարձրացված դրույք և 700 ռուբլու ամսական նպաստ (ձեռնարկության սովորական աշխատողից հինգ անգամ շատ)[31], 1960 թվականի մարտին նա ստացավ կահավորված միսենյականոց բնակարան շքեղ տանը[32]՝ մինույն ժամանակ մնալով խիստ վերահսկողության տակ էր։ Աշխատավայրում նա ռուսերեն էր սովորեցնում և խնամում ավագ ինժեներ Ս. Ս. Շուշկևիչին[33]։
Որոշ ժամանակ անց Օսվալդը ձանձրացավ Մինսկում[34]։ 1961 թվականի հունվարին նա գրում է իր օրագրում.
Ես սկսում եմ վերանայել իմ մնալու մտադրությունը։ Աշխատանքը մոխրագույն է, գումարը ծախելու տեղ չկա, չկան գիշերային ակումբներ և բոուլինգ, բացի սովետական պարերից հանգստի տեղ չկա։ Հերիք է[35]։ |
Սրանից հետո Օսվալդը, ով փաստացի չէր հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից, իր ամերիկյան անձնագիրը վերադարձնելու նամակ ներկայացրեց ԱՄՆ դեսպանատուն և առաջարկեց վերադառնալ հայրենիք, եթե իր նկատմամբ մեղադրանքները հանվեն[36]։
1961 թվականի մարտին Օսվալդը ծանոթացավ 19-ամյա ուսանողուհի Մարինա Նիկոլաևնա Պրուսակովայի հետ և վեց շաբաթ անց նրանք ամուսնացան[37][38]։ 1962 թվականի փետրվարի 15-ին Օսվալդն ու Մարինան ունեցան առաջնեկին՝ Ջունին։ 1962 թվականի մայիսի 24-ին նրանք Մոսկվայի ԱՄՆ դեսպանատանը ստացան անհրաժեշտ փաստաթղթերը և գաղթեցին ԱՄՆ[39][40]։
Ամերիկա վերադառնալուց հետո Օսվալդը ընտանիքով բնակություն հաստատեց Դալասում՝ մորից և եղբայր Ռոբերտից ոչ հեռու, և սկսեց Սովետական Միության կյանքի մասին մեմուարներ գրել։ Չնայած նա վերջվերջո թողեց իր այդ գործը՝ նյութեր որոնելիս նա ծանոթացավ ռուս էմիգրանտների հետ։ Ուորենի հանձնաժողովին իր վկայություններում Ալեքսանդր Կրեյնլերերը ասաց, որ ռուս էմիգրանտները կարեկցում էին Մարինային, իսկ Օսվալդին ուղղակի տանում, քանի որ նրան համարում էին կոպիտ և մեծամիտ[41]։
Չնայած ռուս էմիգրանտները դադարեցին շփվել Մարինայի հետ՝ Օսվալդն ընկերացավ 51-ամյա ռուս էմիգրանտ Ջորջ դե Մորենշիլդի՝ (անգլ.՝ George de Mohrenschildt) լավ ուսում ստացած երկրաբան-նավթագործի հետ[42]։ Ծնունդով Ռուսաստանից դե Մորենշիլդը Ուորենի հանձնաժողովին հայտնեց, որ Օսվալդը «… ռուսերենի գերազանց իմացություն ուներ»[43]։ Մարինան նույն ժամանակ ընկերացավ երկու քվակերների հետ՝ Ռուտ Պեյնի[44], ով փորձում էր ռուսերեն սովորել, և նրա ամուսին Միխայիլի հետ, ով աշխատում էր «Bell Helicopter» ընկերությունում[45]։ Ռուտ Պեյնը պնդում է, որ նա առաջին անգամ հանդիպել է Օսվալդին Ջորջ դե Մորենշիլդի կազմակերպած երեկույթում[46]։
1963 թվականի ապրիլի 24-ին Օսվալդը ժամանեց Նոր Օրլեան[47] և աշխատանքի ընդունվեց Reily Coffee Company[en], որի սեփականատերը՝ Ուիլյամ Ռեյլին, Crusade to Free Cuba Committee[en] կազմակերպության անդամ էր հանդես էր գալիս ընդդեմ Ֆիդել Կաստրոյի վարչակարգի[48]։ Օսվալդը յուղիչ էր աշխատում «Reily»-ում, բայց աշխատանքից ազատվեց հուլիսին, «քանի որ նրա աշխատանքը գոհացուցիչ չէր, և նա շատ ժամանակ էր անցկացնում թափառելով և զենքի ու որսորդության մասին ամսագրեր կարդալով»[49][50]։
Մայիսի 26-ին Օսվալդը նամակ գրեց Fair Play for Cuba Committee[en]-ի գլխավոր գրասենյակ, որը հանդես էր գալիս հօգուտ Կուբայական հեղափոխության։ Այդ նամակում նա առաջարկում էր իր հաշվին մի փոքր գրասենյակ վարձով վերցնել և FPCC-ի մասնաճյուղ հիմնել Նոր Օրլեանում[51]։ Երեք օր անց Օսվալդը ստանում է պատասխան նամակը, որտեղ նրան խորհուրդ չեն տալիս գրասենյակ բացել, «համենայն դեպս ոչ ամենասկզբում»[52]։ Ի պատասխան Օսվալդը գրեց. «Չնայած ձեր պատասխանին՝ ես որոշեցի բացել գրասենյակը հենց հիմա»[53]։
Լինելով Նոր Օրլեանի FPCC-ի մասնաճյուղի միակ անդամը՝ Օսվալդը տեղի տպագրատանը տպեց 500 ձևաթուղթ, 300 անդամագրական տոմս և 1000 «Ձեռքներդ հեռու պահեք Կուբայից» գրությամ թերթիկ[54]։ Մարինայի խոսքերով Լին ասել է նրան ստորագրել «A.J. Hidell» անվամբ նրա անդամագրական տոմսը[55]։
Օգոստոսի 5-6-ին Օսվալդն այցելեց Կուբայից գաղթած Կարլոս Բրոյեի (անգլ.՝ Carlos Bringuier) խանութը։ Բրոնյեն Հեղափոխական Ուսանողական Վարչության (DRE) պատվիրակ էր, կազմակերպության, որը հանդես էր գալիս ընդդեմ Ֆիդել Կաստրոյի ռեժիմի։ Ավելի ուշ Բրոնյեն Ուորենի հանձնաժողովին հայտնեց, որ նա կարծում էր, թե Օսվալդի նպատակն էր իրեն խմբի մեջ անդամագրելը[56]։ Օգոստոսի 9-ին Օսվալդը Նոր Օրլեանի կենտրոնում թռուցիկներ էր բաժանում՝ սատարելով Կաստրոյին։ Բրոնյեն հանդիպեց Օսվալդին՝ հայնտելով, որ նա իմացել է Օսվալդի թռուցիկների մասին ընկերոջից։ Կռիվ սկսվեց, և Օսվալդը, Բրոնյեն և Բրոնյեի երկու ընկերները ձերբակալվեցին հասարակական կանոնները խախտելու համար[57]։ Մինչև ոստիկանական բաժանմունքը լքելը Օսվալդը ցանկություն հայտնեց զրուցել ՀԴԲ-ի գարծակալի հետ խոսելու։ Ժամանած գործակալ Ջոն Կուիգլին մեկ ժամից ավելի զրուցեց Օսվալդի հետ[58]։
Օսվալդի թռուցիկներից մեկը՝ նշված սեփական հատուկ նշանով, ուղարկվեց «544 Կամպ Սթրիթ» հասցեով[59]։ Այդ հասցեն գտնվում էր «Նյուման Բիլդինգի» շենքում, որում 1961 թվականի հոկտեմերից 1962 փետրվարը գտնվում էր Կուբական հեղափոխական խորհուրդը[60][61]։ Նույն շենքում էր գտնվում նաև Գայ Բանիստերի՝ ՀԴԲ նախկին գործակալի մասնավոր հետախուզական ընկերությունը։ Բանիստերի ընկերությունը զբաղվում էր Նոր Օրլեանում Կաստրոյի դեմ գործող կազմակերպությունների գործունեության քննությամբ։ 1960 թվականի սեպտեմբերին ԿՀՎ-ն դիտարկել է Գայ Բանիստերի ընկերության արտաքին հետախուզում կատարելու հնարավորությունը[62][63]։
1970-ական թվականների վերջին Ահաբեկչության հատուկ հանձնաժողովն ուսումնասիրեց Օսվալդի և Բանիստերի կազմակերպության հնարավոր կապը։ Չնայած հանձնաժողովը չկարողացավ հարցաքննել Գայ Բանիստերին, քանի որ վերջինս մահացավ 1964 թվականին, հանձնաժողովը քննեց նրա եղբայր Ռոսսին։ Ռոսսը փաստեց, որ իր եղբայրը պարբերաբար խոսում էր Օսվալդի և նրա թռուցիկների մասին, այդ պատճառով նա ենթադրեց, որ Օսվալդը թռուցիկների վրա նշել էր «544 Կամպ սթրիթ» հասցեն Գային պրովոկացիայի ենթարկելու նպատակով[64]։
Գայ Բանիստերի քարտուղարուհին՝ Դելֆինա Ռոբերտսը, գրող Էնտոնի Սամմերսին պատմել է, որ նա տեսել է Օսվալդին Բանիստերի գրասենյակում, երբ նա լրացնում էր ընկերության հարցաթերթիկներից մեկը։ Նա պնդում էր,որ Օսվալդը պարբերաբար գալիս էր գրասենյակ և նա, կարծես թե, ծանոթ էր Բանիստերի հետ[65]։ Հատուկ հանձնաժողովը ուսումնասիրեց Ռոբերտսի վկայությունները և հայտարարեց, որ իր վկայության մեջ առկա հակասությունների պատճառով փաստացի ոչ մի որոշում չի կարելի ամրագրել[66]։
1963 թվականի Օսվալդի գործունեությունը Նոր Օրլեանում ավելու ուշ ուսումնասիրվել է Նոր Օրլեանի դատախազի կողմից։ Դատախազին հատկապես հետաքրքրում էր Գայ Բանիստերի զինակից Դևիդ Ֆերրին[en][67] և նրա հնարավոր կապը Օսվալդի հետ, ինչը ինքը Ֆերրին մերժում էր[68]։ Ֆերրին մահացավ մինչև դատախազի քննության ավարտը[69]։
1963 թվականի սեպտեմբերի 23-ին Մարինայի ընկերուհին՝ Ռուտ Պեյնը, նրան և երեխային ավտոմեքենայով Նոր Օրլեանից տարավ նոր տուն Իրվինգում (Տեխաս նահանգ)՝ Դալասից ոչ հեռու[70][71]։ Օսվալդը մնաց Նոր Օրլեանում ևս երկու օր, որ ստանա գործազրկության չեկը։ Մի քանի օր անց Դալասի փոխարեն նա ավտոբուսով մեկնեց Հյուստոն, որտեղից էլ՝ Մեքսիկա։ Ճանապարհին նա մյուս ուղևորներին հայտնել է, թե պատրաստվում է մեկնել Կուբա[72]։ Մեխիկոյում նա Կուբայի դեսպանատուն դիմեց տրանզիտային վիզա ստանալու խնդրանքով[73]՝ պնդելով, որ ցանկանում է այցելել Կուբան ԽՍՀՄ մեկնելու ճանապարհին։ Կուբայի ոստիկանությունը նախ պահանջեց ԽՍՀՄ-ի կառավարության հավանությունը։
Օսվալդը դիմեց Մեքսիկայի սովետական դեսպանատուն և խնդրեց ապաստան տալ։ Նրա հետ զրուցել է ԿԳԲ հետախույզ Նիկոլայ Լեոնովը, ով հետագայում նշել է[74].
Հինգ օր Օսվալդը դեսպանատնից դեսպանատուն էր թափառում՝ ցանկանալով վիզա ստանալ[75]։ Ի վերջո կուբական դեսպանատունը մերժեց խնդրանքը՝ ասելով, որ Օսվալդը Կուբական հեղափոխությանն օգուտ բերելու փոխարեն միայն վնաս է հասցնում[76]։
1963 թվականի հոկտեմբերին Օսվալդի հարևանուհի Ռուտ Պեյնը հայտնեց, որ գրքի պահեստում, որտեղ աշխատում է իր որդի Ուեսլի Ֆրեյզերը, կա թափուր աշխատատեղ, և հարցազրույցից հետո՝ հոկտեմբերի 16-ին, Օսվալդն աշխատանքի է անցնում[77]։ Ողջ շաբաթ Օսվալդը Դալասում ապրում էր վարձով[78], իսկ հանգստյան օրերին այցելում ընտանիքին Իրվինգում։ Քանի որ Օսվալդը մեքենա չէր վարում, նա աշխատանքի էր գնում Ուեսլի Ֆրեյզերի հետ։
Հոկտեմբերի 20-ին ընտանիքում ծնվեց երկրորդ դուստրը։
Մարինա Օսվալդը հայտնում է Ուորենի հանձնաժողովին, որ Լի Հարվի Օսվալդը 1963 թվականի ապրիլի 10-ին իրեն ասել է, որ նա կրակել է գեներալ Էդվին Ուոկերի վրա և նույն օրը թաքցրել հրացանը[79]։ Ուորենի հանձնաժողովը եկավ եզրակաության, որ 1963 թվականի ապրիլի 10-ին Օսվալդւ փորձել է սպանել պաշտոնաթող գեներալ-մայոր Էդվին Ուոկերին՝ վառ հակակոմունիստ, սեգրեգացիայի կողմնակից և «John Birch Society» անդամ։ 1961 թվականին Ուոկերը հեռացվել էր Արևմտյան Գերմանիայի ամերիկյան բանակի 24-րդ դիվիզիայի հրամանատարությունից հակակոմունիստական գրականություն տարածելու համար[80][81]։ Հետագայում Ուոկերը կտրուկ հանդես եկավ ընդդեմ Միսսիսիպի նահանգի համալսարանում ռասայակն ինտեգրացիայի, ինչի պատճառով ձերբակալվեց։ Նրան Քենեդիի եղբոր՝ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի պահանջով տեղավորեցին հոգեբուժարանում, սակայն Grand jury-ն չընդունեց այդ պահանջը[82]։ Օսվալդի կին Մարինան Ուորենի հանձնաժողովին պատմել է, որ Օսվալդը Օուկերին համարում էր ֆաշիտական կազմակերպության առաջնորդ[83]։
1963 թվականի մարտին Օսվալդը փոստով պատվիրեց 6.5 մմ կալիբրի «Carcano» հրացան՝ օգտագործելով Ա. Հիդելլ կեղժանունը[84]։ Նույն կերպ նա ձեռք բերեց նաև «Smith & Wesson» Model 10 հծատրճանակը[85]։
Ուորենի հանձնաժողովը եկավ եզրակացության, որ Օսվալդն Ուոկերի վրա կրակել է 30 մետր հետավորության վրա գտնվող պատուհանից, մինչ գեներալը նստած էր իր տանսեղանի մոտ։ Փամփուշտը հայտնվել է պատուհանի շրջանակում, իսկ նրա մասնիկները վիրավորել են Ուոկերի նախաբազուկը[83]։ Ահաբեկչության հատուկ հանձնաժողովը հայտնել է, որ «համառորեն պահանջում է ապացույցներ տրամադրել», որ հենց Օսվալդն է կրակողը եղել[86]։
Մինչ Քենեդիի սպանությունը ոստիկանությունը Ուոկերի մահափորձում կասկածյալներ չուներ[87], բայց ձերբակալությունից մի քանի ժամ անց կասկածն ընկավ Օսվալդի վրա[88]։ Ուոկերին վիրավորած փամփուշտը շատ էր դեֆորմացված բալաստիկական փորձաքննություն իրականացնելու համար[89], սակայն նեյտրոնաակտիվության փորձը ավելի ուշ ապացուցեց, որ բավականին հավանական է փամփուշտը պատրաստավծ է նույն արտադրողի կողմից և բաց է թողնված նույն հրացանից, ինչ այն երկու փոմփուշտները, որոնք ավելի ուշ սպանել են Քենեդիին։
1963 թվականի նոյեմբերին ՀԴԲ գործակալներն այն ժամանակ, երբ Լի Հարվին բացակայում էր, երկու անգամ այցելել են Պեյնի ընտանիք Մարինայի մասին տեղեկություն ստանալու։ Վերջինս կասկածում էին սովետական գաղտնի գործակալ լինելու մեջ[90]։ Քենեդիի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Օսվալդն այցելեց ՀԴԲ-ի Դալասի գրասենյակ, որ հանդիպի հատուկ գործակալ Ջեյմս Հոսթիի հետ, բայց, քանի որ Հոսթին տեղում չէր, Օսվալդը նրան համապաստասխան բովանդակության նամակ թողեց. «Թող սա լինի նախազգուշացում. ես կպայթեցնեմ ՀԴԲ-ն և Դալասի ոստիկանությունը, եթե չդադարեք անհանգստացնել իմ կնոջը»։ Նամակի բովանդակության վերաբերյալ կարծիքները բաժանվեցին. արդյոք Օսվալդը սպառնաց պայթեցնել ՀԴԲ-ն թե պարզապես տեղեկացրեց այդ մասին վերոնշյալ ատյանին[91]։ Հոսթին տեղեկացրեց, որ նամակում ասվում էր. «Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան իմանալ իմ մասին, եկեք ուղղակիորեն իմ հետ զրուցեք։ Եթե դուք չդադարեք անհանգստացնել իմ կնոջը, ես միջոցներ կձեռնարկեմ և այդ մասին կտեղեկացնեմ համապատասխան մարմիններին»։
ՀԴԲ գործակալ Ջեյմս Հոսթիի խոսքերով՝ սպանությունից երկու օր անց ՀԴԲ քարտուղարության ղեկավար Գորդոն Շանկլին Դալասում հրամայեց ոչնչացնել Օսվալդի նամակը, բայց Ուորենի հանձնաժողովին տված վկայությունում Շանկլինը պնդում էր, որ այդպիսի հրաման չի տվել, և տեղեկացրեց, որ ոչինչ չի լսել նամակի մասին։ ՀԴԲ-ն ընդունեց, որ Հոսթիի և Շանկլինի վկայությունները միմյանց հակասում են, բայց այդ հարցն այլևս չի քննվելու[92][93]։
Քենեդիի ժամանելուց մի քանի օր առաջ մի քանի թերթերում նշվել է նախագահական շքերթի երթուղին, միևնույն ժամանակ նշվել է, որ այն անցնելու է գրքի պահեստի մոտով, որտեղ աշխատում էր Օսվալդը[94]։ Նոյեմբերի 21-ին (հինգշաբթի) Օսվալդը Ֆրեյզերին խնդրեց մեկնել Իրվինգ, ինչը տարօրինակ էր շաբաթվա կեսին՝ հայտնելով, որ մոռացել է վարձով տան համար քիվ վերցնել։ Ուրբաթ առավոտյան նա վերադարձավ Դալաս Ֆրեյզերի հետ։ Տանը նա թողեց 170 դոլար և հարսանեկան մատանին[95], բայց իր հետ վերցրեց երկար թղթե պարկ[96]։ Օսվալդի կոլեգա Չարլզ Գիվանսը տեղեկացրեց, որ նա տեսել է Օսվալդին պահեստի վեցերորդ հարկում ժամը 11:55՝ սպանությունից 35 րոպե առաջ։
Պետական մի շարք քննությունների տվյալներով նոյեմբերի 22-ին ժամը 12:30, երբ Քենեդիի շքերթն անցնում էր Դիլի-պլազայով, Օսվալդը երեք կրակոց իրականացրեց վեցերորդ հարկից[97]՝ սպանելով նախագահին և լուրջ վիրավորելով Տեխասի նահանգապետին։ Սպանությունից 15-20 րոպե հետո շենքի վեցերորդ հարկ բարձրացած ոստիկանները հայտնաբերեցին, որ անկյունային պատուհանը կիսաբաց է։ Կրակելու վայրը փակված էր գրքերի թղթե արկղերով, որ դիպուկահարը հանգիստ կատարի իր աշխատանքը և չնկատվի պատահական անցորդների կողմից։ Օսվալդը գործել է շատ զգուշորեն, նա չի կրակել, երբ շքերթը շարժվում էր իրեն ընդառաջ և երբ շրջվում էր։ Նա սպասեց, մինչև շքերթը հեռանա Էլմ Սթրիթով։ Այդ պատճառով ոստիկանությունը չէր նկատել դիպուկահարին։
Մոտ 12:40 Օսվալդն ավտոբուս նստեց, բայց դուրս եկավ բնակատեղիից երկու կանգառ շուտ[98]։ Այնուհետև նա նստեց տաքսի և մոտ 13:00 հասավ տուն, արագ անցավ իր սենյակ[99], սակայն մի քանի րոպե անց բաճկոնով դուրս եկավ[100]։
Խանութի հավաքարար Ջոնի Բրյուերը հայտնեց, որ մի քանի րոպե անց նա տեսել է Օսվալդին խանութի որմնախորշում թաքնվելիս։ Նրա պահվածքը տարօրինակ համարելով՝ հավաքարարը սկսեց հետևել նրան և նկատեց, թե ինչպես Օսվալդն անցավ փողոցը և մտավ մոտակա Տեխասի թատրոն՝ առանց մուտքավճարի[101]։ Նա այդ մասին տեղեկացրեց թատրոնի վերահսկչին, որն էլ 13:40 ոստիկանություն զանգեց[102]։
Երբ ոստիկանությունը ժամանեց, Օսվալդը հանձնվեց հետևյալ խոսքերով. «Դե ինչ, ահա և վերջ»[103], իսկ այնուհետև հարվածեց սպային։ Պայքարից հետո նա զինաթափվեց[104]։ Երբ նրան դուրս էին բերում թատրոնից, Օսվալդն աղաղակեց, ար նա դաժան ոստիկանության զոհ է[103]։
Մոտ ժամը երկուսին Օսվալդն արդեն ոստիկակական բաժանմունքում էր, որտեղ հարցաքննվեց դետեկտիվ Ջիմ Լավելի կողմից՝ ոստիկան Տիպիտին սպանելու գործի շրջանակներում։ Երբ կապիտան Ուիլլ Ֆրիցը լսեց Օսվալդի անունը, ասաց, որ նա գրքի պահեստի աշխատող է, ով անհետ կորած է հայտարարվել և մեղադրվում է Քենեդիի սպանության մեջ[105][106]։ Օսվալդը ձերբակալվեց երկու սպանությունների մեղադրանքով[107]։
Իր ձերբակալությունից որոշ ժամանակ անց Օսվալդը, միջանցքում հանդիպելով լրագրողի, հայտարարեց.
Ես ոչ ոքի վրա չեմ կրակել։ <…> Ինձ կալանավորել են, որովհետև ես ապրել եմ ԽՍՀՄ-ում։ Ես պարզապես քավության նոխազ եմ։ |
"They’re taking me in because of the fact I lived in the Soviet Union. I’m just a patsy!
Ավելի ուշ՝ պրես-կոնֆերանսի ժամանակ, լրագրողը հարցրեց, թե արդյոք նա՞ է սպանել նախագահին։ Այդ ժամանակ Օսվալդը մեղադրվում էր ոստիկան Տիպիտի և ոչ Քենեդիի սպանության մեջ։ Օսվալդը պատասխանեց. «Ոչ, ես դրանում չեմ մեղադրվում։ Ինձ ոչ ոք այդ մասին չի ասել։ Առաջին անգամ լսել եմ այդ մասին, երբ դահլիճում մի լրագրող ինձ հարցրեց այդ մասին»։ Երբ նրան դուրս բերեցին, հարցրեցին, թե նա ինչպես է վնասել իր աչքերը։ Օսվալդը պատասխանեց, որ իրեն ոստիկանն է հարվածել[108][109][110]։
Օսվալդը երեք օրվա ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է, երբ նա գտնում էր Դալասի ոստիկական բաժանմունքում։ Նա հերքում էր Քենեդիի և Տիպիտի սպանությունը, հրացան ունենալը, հրացանի հետ իր նկարը հայտարարում կեղծ, հերքում, որ նախօրեին կոլեգային խնդրել է մեկնել Իրվինգ քիվի հետևից։ Ուորենի հանձնաժողովը նշեց նաև, որ Օսվալդը հերքում էր Հիդելլի հետ իր ծանոթությունը, իսկ երբ նրան ցույց տվեցին առգրավված քարտը, նա հրաժարվեց հարցերին պատասխանելուց՝ ասելով. «… դուք ունեք քարտը և գիտեք նրա մասին այնքան, որքան ես»[111][112]։
Առաջին հարցաքննության ժամանակ, երբ նրան հարցրեցին, թե որտեղ էր գտնվում սպանության պահին, նա ՀԴԲ գործակալներ Ջեյմս Հոսթիին և ոստիկանապետ Ուիլլ Ֆրիցին հայտնեց, որ նա ճաշում էր պահեստի առաջին հարկում, որից հետո բարձրացել է երկրորդ հարկ կոկա-կոլայի հետևից, որտեղ՝ հանդիպել ոստիկանի[113][114][115][116]։ Նոյեմբերի 24-ի հարցաքննության ժամանակ նույն հարցին նա պատասխանել է, որ աշխատում էր վերին հարկում և կրակոցից հետո իջալ է ներքև, որտեղ՝ հանդիպել ոստիկանի[117]։
Հարցաքննությունների ժամանակ Օսվալդը մի քանի անգամ փաստաբան է պահանջել, սակայն Դալասի փաստաբանների կոլեգիայի պետի հետ շաբաթ օրը հանդիպելուց հետո հրաժարվել է նրա ծառայություններից՝ հայտնելով, որ ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի Ջոն Աբտը՝ ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության գլխավոր փաստաբանը, կամ ACLU-ի հետ կապ ունեցող այլ փաստաբան[118][119]։ Օսվալդները և Ռուտ Պեյնը մի քանի անգամ փորձեցին հեռախոսով կապվել Աբտի հետ[120][121], սակայն վերջինս գնացել էր հանգստի[122]։ Օսվալդը մերժեց նաև իր եղբայր Ռոբերտի տեղական փաստաբանի ծառայություններից օգտվելու առաջարկը[123]։
Նոյեմբերի 24-ին՝ կիրակի օրը, Օսվալդին տարան ոստիկանական բաժանմունքի նկուղ՝ Դալասի բանտ նրան տեղափոխելու համար։ Ժամը 11:21 գիշերային ակումբի սեփականատեր Ջեկ Ռուբին դուրս եկավ ամբոխից և կրակեց Օսվալդի փորին։ Օսվալդը մահացավ 13:07 Դալասի հիվանդանոցում, որտեղ երկու օր առաջ մահացել էր Քենեդին[78]։
Օսվալդի տեղափոխումը բանտ ուղիղ եթերով լայնորեն քննարկում էին լրատվամիջոցները, այսպիսով տեղի ունեցածին ականատես եղան միլիոնավոր հեռուստադիտողներ[124]։ Այդ դեպքը անմահացել է նաև լուանկարի տեսքով։ Ռուբին ավելու ուշ ասաց, որ նա իրեն կորցրել էր Քենեդիի սպանությունից հետո և Օսվալդի սպանության իր դրդապատճառը «տիկին Քենեդիին դատական գործին հետևող վշտից ազատելն էր» (անգլ.՝ …saving Mrs. Kennedy the discomfiture of coming back to trial)[125]: Կա վարկած, որ Ռուբիի քայլը դավադրության մի մասն է[126]։
Օսվալդը թաղված է Rose Hill Memorial Burial Park հուշահամալիրում։ Ամբողջական անունը, ծնվելու և մահվան թվականները ներառող առաջին տապանաքարը առևանգվել է և այն փոխարինվել է լակոնիկ «Օսվալդ» գրվածքով գրանիտային սալիկով[127][128][129]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.