Լի Հանթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Հենրի Լի Հանթ (հոկտեմբերի 19, 1784(1784-10-19)[1][2][3][…], Սաութգեյթ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 28, 1859(1859-08-28)[1][2][3][…], Putney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), առավել հայտնի է որպես Լի Հանթ, անգլիացի գրաքննադատ, էսսեների հեղինակ և բանաստեղծ։ Հանթը «The Examiner» առաջատար ինտելեկտուալ ամսագրի համահիմնադիրն է, որը բացահայտում էր արմատական սկզբունքներ։ Նա Համստեդյան գրական խմբի կենտրոնական անդամներից մեկն էր, որտեղ ընդգրկված էին քննադատ Ուիլյամ Հեզլիթը և Չարլզ Լեմը։ Խումբը նաև հայտնի էր «Հանթի խմբակ» անվամբ։ Հանթը հանրությանն է ներկայացրել այնպիսի գրողների, ինչպիսիք են Ջոն Քիթսը, Պերսի Բիշի Շելլին, Ռոբերտ Բրաունինգը և Ալֆրեդ Թեննիսոնը։ Վիարեջոյում Հանթի ներկայությունը Շելլիի հուղարկավորությանը անմահացրել է Լուի Էդուար Ֆուրնիեն իր կտավներից մեկում։ Հանթը ոգեշնչել է Չարլզ Դիքենսին ստեղծելու Հարոլդ Սքիմփոլի կերպարը «Մռայլ տունը» վեպում[5]։
Լի Հանթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1784(1784-10-19)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սաութգեյթ, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 28, 1859(1859-08-28)[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Putney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Քրիստոսի հիվանդանոց |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, ինքնակենսագիր, գրական քննադատ, թարգմանիչ և գրող |
Ամուսին | Marianne Kent Hunt?[4] |
Ծնողներ | հայր՝ Isaac Hunt?[4], մայր՝ Mary Shewell?[4] |
Երեխաներ | Vincent Novello Leigh Hunt?[4], Thornton Leigh Hunt?[4], John Horatio Leigh Hunt?[4], Mary Florimel Leigh Hunt?[4], Jacintha Shelley Leigh Hunt Hunt?[4], Percy Bysshe Shelley Leigh Hunt?[4], Swinburne Percy Leigh Hunt?[4], Julia Trelawny Leigh Hunt?[4], Henry Sylvan Leigh Hunt?[4] և Arabella Leigh Hunt?[4] |
Leigh Hunt Վիքիպահեստում |