From Wikipedia, the free encyclopedia
Լենոր «Լի» Կրասներ (անգլ.՝ Lenore «Lee» Krasner, հոկտեմբերի 27, 1908[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][1] - հունիսի 19, 1984[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4][1]), ամերիկացի նկարչուհի, որն աշխատել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճում և մասնագիտացել է կոլաժների մեջ, նկարիչ Ջեքսոն Պոլլոքի կինն է։
Լի Կրասներ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][1] |
Վախճանվել է | հունիսի 19, 1984[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4][1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Դիզայնի ազգային ակադեմիա, Քուփեր Յունիոն, Washington Irving High School? և Hans Hoffman School of Fine Art?[6] |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ-փորագրող, նկարազարդող և արվեստագետ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ[4] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Pollination? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[7][8] և 8-րդ փողոցի ակումբ |
Ամուսին | Ջեքսոն Պոլլոք |
Lee Krasner Վիքիպահեստում |
Կրասներն այժմ դիտարկվում է աբստրակցիային անցման կարևոր դեմքերից մեկը, որը կապել է 20-րդ դարի սկզբի հետպատերազմյան շրջանի Ամերիկայի նոր գաղափարները արվեստի հետ, և նրա աշխատանքները բարձր են գնահատվել աճուրդներում։ Նա այն քիչ նկարչուհիներից է եղել, որը հետադարձ է անցկացրել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA)։
Նկարչուհին, որին տանն անվանել են Լենա, ծնվել է կրոնականացված հասիդական էմիգրանտ հրեաների ընտանիքում, որոնք Վիննիցայի մարզի Տուլչինի շրջանի Շպիկով գյուղից էին, լքել էին Ուկրաինան դստեր ծնունդից մի քանի տարի առաջ[9]։ Լենորը վեց երեխաներից կրտսերն էր և Կրասներների տոհմում առաջինը, որ ծնվել էր արդեն նոր հայրենիքում, երբ հայրը՝ Իոսիֆ Կրասները (Joseph Krasner) 39 տարեկան էր, մայրը՝ Աննա Կրասները (Anna Krasner)՝ 33 (մեկ տարի անց ընտանքում ծնվել է ևս մեկ երեխա)։ Նրանք ապրել են Բրաունսվիլլում, Բրուքլին, որտեղ բնակվում էին բազմաթիվ հրեա աղքատ արտագաղթյալներ[10]։ Ընտանիքի միակ խոսակցական լեզուն եղել է իդիշը։ Կրասները դաստիարակվել է ուղղափառ հրեական ընտանիքում ողջ մանկության և երիտասարդության ընթացքում։ Նրա հայրը իր ժամանակի մեծ մասն անցկացրել է հրեականությամբ զբաղվելով, այն պարագայում, երբ մայրը հետևում էր տնային տնտեսությանը և ընտանեկան բիզնեսին։
Կրասները բարձր է գնահատել հրեականության այնպիսի գաղափարներ, ինչպես եբրայերենի այբուբենը, աղոթքները և կրոնի պատմությունը։ Լինելով դեռահաս՝ նա սկսել է քննադատորեն վերաբերվել այն բանին, որը նա ընդունել է որպես կնատյացություն ուղղափառ հուդայականության մեջ։ Հետագայում Կրասները հիշել է, որ կարդացել է աղոթքների թարգմանությունը և մտածել, որ դա «իրոք հիասքանչ աղոթք է բոլոր իմաստներով, բացի ավարտից ... եթե դուք տղամարդ եք, դուք ասում եք. «Շնորհակալ եմ, Տե՛ր, այն բանի համար, որ ստեղծել ես ինձ Քո կերպարով», և եթե դուք կին եք, դուք ասում եք. «Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, այն բանի համար, որ ստեղծել ես ինձ այնպես, ինչպես Դու ինձ համարել ես պիտանի»[10]։ Նա նաև այդ ժամանակ սկսել է կարդալ էքզիստենցիալ փիլիսոփաների՝ էլ ավելի հեռանալով հրեականությունից։ Այն ժամանակ, երբ նա ամուսնացել է Ջեքսոն Պոլլոքի հետ եկեղեցում, Կրասները շարունակել է իրեն անվանել հրեա, սակայն որոշել է կրոն չդավանել։ Նրա ինքնությունը որպես հրեա կին ազդել է այն բանում, թե ինչպես են գիտնականները մեկնաբանել նրա արվեստի նշանակությունը[10]։
Լի Կրասները և Ջեքսոն Պոլլոքը ծանոթացել են իրար հետ 1942 թվականին այն բանից հետո, երբ երկուսն էլ ցուցադրվում էին Մակմիլանի պատկերասրահում[11]։ Կրասների հետաքրքրությունը շարժվել է նրա աշխատանքներից և այն փաստից, որ ինքը չգիտեր, թե ով է Պոլլոքը, թեպետ ինքը գիտեր նյույորքյան բազմաթիվ աբստրակցիոնիստ նկարիչների։ Նա գնացել է Պոլլոքի բնակարան, որպեսզի հանդիպի նրան[11]։ 1945 թվականին նրանք տեղափոխվել են Իսթ Հեմփթոնի ծայրամաս Սփրինգս։ Նույն թվականի ամռանը նրանք ամուսնացել են եկեղեցով երկու վկաների ներկայությամբ[12]։
Երբ նրանք ապրել են Սփրինգսի ֆերմերական տանը, երկուսն էլ շարունակում էին ստեղծագործել։ Նրանք աշխատում էին տարբեր արվեստանոցային տարածքներում։ Կրասները աշխատել է տան վերին ննջարանում, իսկ Պոլլոքը՝ հետին բակի ցախանոցում։ Երբ նրանք չեն աշխատել, նրանք ժամանակն անցկացրել են ուտելիք պատրաստելով, այգեպանությամբ, տունը կարգի բերելով և ընկերների հետ զվարճանալով[12]։
1956 թվականից նրանց հարաբերություններն ավելի լարված են դարձել, քանի որ նրանք բախվել են որոշակի խնդիրների։ Պոլլոքը կրկին սկսել է տառապել հարբեցողությամբ և արտամուսնական կապ է հաստատել Ռութ Կլիգմանի հետ։ Կրասները ամռանը գնացել է, որպեսզի այցելի ընկերներին Եվրոպայում, սակայն ստիպված էր շուտով վերադառնալ՝ ավտովթարից Պոլլոքի մահվան պատճառով[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.