![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Vilnius_city.jpg/640px-Vilnius_city.jpg&w=640&q=50)
Լիտվայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Լիտվայի տնտեսությունը, համարվում է Բալթյան երեք երկրներից ամենամեծ տնտեսությունը[1][2]։ Լիտվան Եվրամիության անդամ է և պատկանում է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբին և հանդիսանում է ԱՀԿ և ՏՀԶԿ անդամ։
Ենթակատեգորիա | Եվրագոտու տնտեսություն, Եվրոպայի տնտեսություն ![]() | |
---|---|---|
Երկիր | Լիտվա ![]() | |
Վայր | Լիտվա ![]() | |
Անվանական ՀՆԱ | 47 168 303 744,1329 ԱՄՆ դոլար ![]() | |
Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ | 16 809 ԱՄՆ դոլար ![]() | |
ՀՆԱ (ԳՀ) | 94 051 970 915 միջազգային դոլար ![]() | |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ԳՀ | 33 252,677 միջազգային դոլար ![]() | |
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպ | 2,3±0,1 տոկոս ![]() | |
Ընդհանուր պահուստներ | 4 449 678 813 ԱՄՆ դոլար ![]() | |
Գնաճի մակարդակ | 2±0,1 տոկոս ![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Lithuania%27s_GDP_per_capita_compared_to_rest_of_the_world_%282020%29.png/640px-Lithuania%27s_GDP_per_capita_compared_to_rest_of_the_world_%282020%29.png)
1990-ականներին Լիտվան արագորեն անցել է կենտրոնացված պլանային տնտեսությունից դեպի շուկայական տնտեսության՝ իրականացնելով բազմաթիվ ազատական բարեփոխումներ։ Բալթյան մյուս երկրների հետ Եվրամիությանն անդամակցելուց հետո այն աճի բարձր տեմպեր է ունեցել ինչը հանգեցրել է Բալթյան վագրի գաղափարին։ Լիտվայի տնտեսությունը (ՀՆԱ) աճել է ավելի քան 500 տոկոսով 1990 թվականին անկախության վերագտնումից հետո։ Բալթյան երկրներն ունեն 3,3 միլիոն մարդ ընդհանուր աշխատուժ, որոնցից 1,5 միլիոնը ապրում է Լիտվայում։
ՀՆԱ-ի աճը հասել է իր գագաթնակետին 2008 թվականին, իսկ 2018 թվականին կրկին մոտեցել է նույն մակարդակին[3]։ Բալթյան մյուս երկրների նման, Լիտվայի տնտեսությունը խորը անկում է ապրել 2009 թվականին, ՀՆԱ-ն անկում է ապրել գրեթե 15%-ով։ Այս ծանր անկումից հետո երկրի տնտեսությունը սկսել է վերականգնման նշաններ ցույց տալ արդեն 2009 թվականի 3-րդ եռամսյակում։ Այն վերադարձել է աճի 2010 թվականին՝ դրական 1,3 արդյունքով և 6,6 տոկոս աճով 2011 թվականի առաջին կիսամյակում։ Երկիրը ԵՄ-ի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է[4]։ ՀՆԱ-ի աճը վերսկսվել է 2010 թվականին, թեև ավելի դանդաղ տեմպերով, քան մինչ ճգնաժամը[5][6]։ Ճգնաժամի հաղթահարման հաջողությունը վերագրվում է Լիտվայի կառավարության խնայողության քաղաքականությանը[7]։
Լիտվան կայուն հարկաբյուջետային դիրք ունի։ 2017 թվականի բյուջեն հանգեցրել է 0,5 տոկոս հավելուրդի, ընդ որում համախառն պարտքը կայունացել է ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսի վրա։ Բյուջեն դրական է մնացել 2017 թվականին, և ակնկալվում էր որ դա կշարունակվի նաև 2018 թվականին[8]
Լիտվան աշխարհում 11-րդն է Համաշխարհային բանկի խմբի կողմից պատրաստված «Գործարարություն վարելու դյուրինություն» ինդեքսում[9], 16-րդը՝ 178 երկրներից՝ տնտեսական ազատության ինդեքսում, որը չափվում է The Heritage Foundation-ի կողմից[10] և 8-րդը՝ 165 երկրներից Աշխարհի տնտեսական ազատության մեջ, որը հաշվվել է 2021 թվականին[11] Ֆրեյզերի ինստիտուտի կողմից։ Միջին հաշվով, Լիտվայում բոլոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելի քան 95%-ը գալիս է Եվրամիության երկրներից։ Շվեդիան պատմականորեն ամենախոշոր ներդրողն է՝ Լիտվայի բոլոր ՕՈՒՆ-ի 20%-30%-ով[12]։ ՕՈՒՆ-ը Լիտվայում աճել է 2017 թվականին՝ հասնելով երբևէ գրանցված ամենամեծ թվով Greenfield ներդրումային նախագծերի։ 2017 թվականին Լիտվան եղել է երրորդ երկիրը՝ Իռլանդիայի Հանրապետությունից և Սինգապուրից հետո ներդրումային նախագծերի միջին աշխատատեղերի արժեքով[13]։
Ելնելով ՏՀԶԿ-ի տվյալներից՝ Լիտվան մտնում է աշխարհի լավագույն 5 երկրների շարքում՝ հետմիջնակարգ (երրորդական) կրթության մակարդակով[14]։ Այս կրթված աշխատուժը վերջին տարիներին ներդրումներ է ներգրավել հատկապես ՏՀՏ ոլորտում։ Լիտվայի կառավարությունը և Լիտվայի բանկը պարզեցրել են էլեկտրոնային փողերի և վճարային հաստատությունների գործունեության համար լիցենզիաներ ստանալու ընթացակարգերը[15]։