Գերմանա–Ամերիկյան գործարար From Wikipedia, the free encyclopedia
Լիվայ Ստրաուս[4] (անգլ.՝ Levi Strauss, ծնված Լյոբ Շտրաուս - գերմ.՝ Löb Strauß, փետրվարի 26, 1829[1][2][3], Բութենհայմ, Բավարիայի թագավորություն - սեպտեմբերի 26, 1902[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, արդյունաբերող, «Levi Strauss & Co.» ընկերության հիմնադիր, ջինսերի գյուտարար։
Լիվայ Ստրաուս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1829[1][2][3] |
Ծննդավայր | Բութենհայմ, Բավարիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1902[1][2][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, դիզայներ և գյուտարար |
Աշխատավայր | Levi Strauss & Co. |
Ծնողներ | մայր՝ Rebecca Strauss? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | levistrauss.com |
Levi Strauss Վիքիպահեստում |
Լյոբ (Լիվայ) Շտրաուսը ծնվել է 1829 թվականի փետրվարի 26-ին Բավարիա նահանգի Բութենհայմ կոմունայում` հրեական ընտանիքում[5]։ Հայրը մահացել է 1845 թվականին թոքախտից[6]։ 1847 թվականին Լյոբը մոր և երկու քույրերի հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ։
Միացյալ Նահանգներում Լյոբն իր անունը փոխել է «ավելի ամերիկյան» Լիվայի (Levi) և ազգանվան գերմանական ß («էս-ցետ») տառը փոխարինել է կրկնակի S-ով։ Նրա ավագ եղբայրները՝ Ջոնասը և Լուիսը, մի քանի տարի առաջ տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ և Նյու Յորքում զբաղվում էին կտորի վաճառքով[7]։
Լիվայ Ստրաուսն սկսել է ուսումնասիրել առևտրի բիզնեսը և 1848 թվականին մեկնել Կենտուկի, որտեղ աշխատել է շրջիկ գործակատար. զբաղվել է արդուզարդի և երաժշտական գործիքների առևտրով[8]։
1849 թվականին Կալիֆոռնիայում բացվել են ոսկու հանքավայրեր։ Սկսվել է ոսկու տենդը։ Հազարավոր մարդիկ հասել են Միացյալ Նահանգերի Արևմտյան ափ։
1853 թվականին Ստրաուսն իր եղբայրների ապրանքը բերել է Սան Ֆրանցիսկո։ Ամբողջ ապրանքը գնվել է նավից մինչև նավահանգիստ հասնելը։ Մնացել է միայն պարուսինը։ Ստրաուսը դերձակին պատվիրել է այդ կտորից տաբատ կարել։ Տաբատները վայրկենապես գնել են։ Լիվայը և նրա փեսա Դեյվիդ Սթեռնը Սան Ֆրանցիսկոյում բացել են արդուզարդի խանութ։ 1853 թվականին Ստրաուսը հիմնել է «Levi Strauss & Co.» ձեռնարկությունը[9][10]։ Պարուսինի փոխարեն տաբատները սկսել են կարել ավելի փափուկ ֆրանսիական կտորից, որն անվանել են «դենիմ» (այսինքն` Հարավային Ֆրանսիայի Նիմ քաղաքից, որտեղ ի սկզբանե այդ կտորը պատրաստվել է)։
1873 թվականի մայիսի 20-ին Ստրաուսը և Ռուսական կայսրությունից ներգաղթյալ Հակոբ Դեյվիսը ստացել են գրպանների վրա մետաղյա գամերով տաբատների արտոնագիր[11]։ Առաջին տարում Ստրաուսը վաճառել է 21 000 տաբատ և պղնձե գամերով բաճկոն։
Լիվայ Ստրաուսը մահացել է 1902 թվականի սեպտեմբերի 26-ին։ «Levi Strauss & Co.» ընկերությունը ժառանգաբար անցել է զարմիկներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.