բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Լիչի (լատին․՝ Litchi chinensis, չինարեն՝ 荔枝), լիչի ցեղի միակ անդամը օճառազգիների ընտանիքից։
Լիչի | |
Լիչի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ցեղ | Litchi |
Տեսակ | Լիչի (L. chinensis) |
Միջազգային անվանում | |
Litchi chinensis Sonn., 1782 |
Այն արևադարձային և ենթարևադարձային, Չինաստանի Գուանգդոնգ և Ֆուջիան մարզերի էնդեմիկ մրգատու ծառ է, և հիմա մշակվում է աշխարհի չորս կողմերում։ Թարմ պտուղն ունի քնքուշ, սպիտականման պտղամիս՝ ծաղկային բուրմունքով և գեղաբույր, քաղցր համով։
Միրգը սովորաբար ուտվում է թարմ վիճակում, քանի որ անուշահոտ համը կորչում է պահածոյացման պրոցեսում[1]։
Որպես 10-28 մետր երկարությամբ մշտադալար ծառ, լիչին կրում է պարարտ և հյութեղ պտուղներ, որոնց երկարությունն ու լայնությունը հասնում են մինչև 5 սմ և 4 սմ, մոտ 20 գ։ Մրգի արտաքին մասը պատված է վարդագնակարմիր, կոպտորեն մակատեսքված կճեպով, որն ուտելի չէ, բայց հեշտությամբ մաքրվում է, և երևում է քաղցր, կիսաթափանցիկ սպիտակ պտղամիս։
Լիչիներն ուտվում են զանազան աղանդերներում և հատկապես տարածված են Չինաստանում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում և Հարավային Աֆրիկայի տարբեր շրջաններում[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.