Լինդսեյ Դևենպորտ
From Wikipedia, the free encyclopedia
Լինդսեյ Էնն Դևենպորտ (անգլ.՝ Lindsay Ann Davenport, հունիսի 8, 1976(1976-06-08)[1][2], Պալոս Վերդես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][3][4]), ամերիկացի նախկին թենիսիստուհի, մարզիչ, հեռուստահաղորդավարուհի։ Նա ութ տարբեր անգամներ զբաղեցրել է համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը, այնտեղ մնալով ընդհանուր առմամբ 98 շաբաթ։ Նա հինգ կին թենիսիստուհիներից մեկն է, ով 1975 թվականից ի վեր տարվա վերջին համաշխարհային առաջին հորզոնականն է զբաղեցրել նվազագույնը չորս անգամ (1998, 2001, 2004 և 2005 թվականներ), մյուսներն են՝ Կրիս Էվերտը, Շտեֆի Գրաֆը, Մարտինա Նավրատիլովան և Սերենա Ուիլյամսը։ Նա դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականին է հասել նաև զուգախաղում։
Լինդսեյ Դևենպորտ անգլ.՝ Lindsay Davenport | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Լագունա Բիչ և Լոս Անջելես շրջան |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1976(1976-06-08)[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Պալոս Վերդես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][3][4] |
Հասակ | 189 սանտիմետր սմ |
Քաշ | 79 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1993 թվականի փետրվարի 22 |
Կարիերայի ավարտ | 2010 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Ռոբերտ Լանսդորպ Կրեյգ Կարդոն (1994-1995) Ռոբերտ վան Հոֆ(1995-2003) Ռիկ Լիչ (2003-?)[5] Ադամ Պետերսեն (2006-2010) |
Պարգևավճար, USD | 22 166 338 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 753–194[6] |
Տիտղոսներ | 55 WTA |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1998 թվականի հոկտեմբերի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ(2000) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (1998) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1999) |
ԱՄՆ | Հաղթանակ (1998) |
Օլիմպիական խաղեր | 1 Ոսկի Ատլանտա, 1996 |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 387–116[6] |
Տիտղոսներ | 38 WTA, 1 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1997 թվականի հոկտեմբերի 20) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1996-1999, 2001, 2005) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1996) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1999) |
ԱՄՆ | Հաղթանակ (1997) |
Ավարտել է կարիերան |
Լինդսեյ Դևենպորտը ընդհանուր առմամբ հաղթանակ է տարել կանանց մենախաղի 55 WTA մրցաշարերում, այդ թվում արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի երեք տիտղոսների (մեկական անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում), 1996 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի և հաղթանակի WTA Ամփոփիչ մրցաշարում։ Նա նաև հաղթանակ է տարել 38 WTA Tour-ի զուգախաղերում, այդ թվում արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի երեք տիտղոսների (Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ Մերի Ջո Ֆերնանդեսի հետ զույգով, Ուիմբլդոնի մրցաշարում՝ Կորինա Մորարիուի հետ զույգով և ԱՄՆ բաց առաջնությունում՝ Յանա Նովոտնայի հետ զույգով) և հաղթանակ է տարել երեք WTA Ամփոփիչ մրցաշարերում (Մերի Ջո Ֆերնանդեսի, Յանա Նովոտնայի և Նատաշա Զվերևայի հետ համագործակցելով)։
Կարիերայի ընթացքում նա շահել է $ 22 166 338 դոլլար մրցանակային գումար։ Այդ ցուցանիշով նա համարվում է բոլոր ժամանակների կին թենիսիտուհիների շրջանում 8-րդը[7]։ Մինչ 2009 թվականի հունվարը, երբ նրան շրջանցեց Սերենա Ուիլյամսը, նա առաջին տեղն էր զբաղեցնում այդ ցուցանիշով[8]։
Դևենպորտը, իր կարիերայի մեծ մասի ընթացքում, մարզվում էր Ռոբերտ վան Հոֆի հետ։ 2005 թվականին «TENNIS Magazine»-ը նրան շնորհում է վերջին 40 տարիների ընթացքում ականավոր թենիսիստների (տղամարդ կամ կին) ցանկի 29-րդ հորիզոնականը։ 2014 թվականին Լինդսեյ Դևենպորտը ընդգրկվում է Թենիսի փառքի միջազգային սրահում[9]։