From Wikipedia, the free encyclopedia
Լինա Սոլոմոնովնա Շտեռն (ռուս.՝ Лина Соломоновна Штерн, օգոստոսի 14 (26), 1878, Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - մարտի 7, 1968[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիոլոգ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի (1939) և ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս։
Լինա Շտեռն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14 (26), 1878 |
Ծննդավայր | Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 7, 1968[1][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, ֆիզիոլոգ, կենսաբան, բժիշկ, համալսարանի դասախոս և քիմիկոս |
Աշխատավայր | Ժնևի համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեոպոլդինա[3], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[4] և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն | |
Lina Stern Վիքիպահեստում |
Ավարտել է Ժնևի համալսարանը (1903) և աշխատել տեղում (1917 թվականից՝ պրոֆեսոր)։ 1925 թվականիև տեղափոխվել է ԽՍՀՄ։ Եղել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (1925-1948), միաժամանակ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1929-1948), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտի ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ (1954-1968)։ Ուսումնասիրել է օրգանիզմի ֆիզիոլոգիական պրոցեսների քիմիական և ֆիզիկաքիմիական հիմքերը, հումորալ կարգավորումը։ Մշակել է ուսմունք օրգանիզմի պատնեշային (հատկապես արյունաուղեղային) ֆունկցիաների վերաբերյալ և հիմնավորել դրանց նշանակությունը ներքին միջավայրի հաստատունության պահպանման գործում։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.