Լիխտենշտայն (ամրոց Ավստրիայում)
From Wikipedia, the free encyclopedia
Լիխտենշտայն ամրոց, միջնադարյան ամրոց[3]՝ Վիեննայից հարավ, Մարիա Էնցերսդորֆ քաղաքավանի մոտ։ Մտնում է Վիեննական անտառի տարածքի մեջ։ Ամրոցը հիմնադրվել է 12-րդ դարում։ Ենթադրվում է, որ 1135 թվականին կառուցել է ոմն Հյուգո ֆոն Լիխտենշտայնը, ով էլ դարձել է տոհմի հիմնադիրը։ Ամրոցն օսմանցիների կողմից ավերվել է երկու անգամ՝ 1529 և 1683 թվականներին։ Վերակառուցվել է 1884 թվականին։ Ամրոցի «Լիխտենշտայն» անունից (գերմ.՝ թարգմանաբար նշանակում է Լուսավոր քար) ծագել է Լիխտենշտայնների իշխանական տոհմի անվանումը, որ իշխում է նույնանուն պետությունում։ Ամրոցը նրանց պատկանել է 1140 թվականից մինչև 13-րդ դար և 1807 թվականից։ Լիխտենշտայնը մեկն էր ջերմային աղբյուրներով հարուստ երկրաբանական գոտու երկայնքով կառուցված այն ամրոցների, որոնք գտնվում են ներկայիս Ավստրիայի և Չեխիայի տարածքում։ Այն բաղկացած է քարե աշտարակից և Սուրբ Պանկրացիուսին նվիրված ժամատնից։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և թանգարան |
Հասցե | Am Hausberg[1] |
Վարչական միավոր | Maria Enzersdorf?[1][2] |
Երկիր | Ավստրիա[1][2] |
Կառուցված | 1136 |
Ընթացիկ սեփականատեր | Լիխտենշտայնի արքայատոհմ |
Burg Liechtenstein Վիքիպահեստում |