From Wikipedia, the free encyclopedia
Լիլի Կրոնբերգեր (հունգարերեն՝ Lily Kronberger, նոյեմբերի 12, 1890, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մայիսի 21, 1974, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հրեական ծագումով հունգարացի գեղասահորդուհի[1], ով մրցել է կանանց գեղասահքի՝ որպես մարզաձևի կայացման առաջին տարիներին։ Եղել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած առաջին մարզիկը Հունգարիայից։ Իր մարզական կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի քառակի չեմպիոնուհի[2]։
Լիլի Կրոնբերգեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | հունգ.՝ Kronberger Erzsébet Lívia |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 12, 1890 |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 21, 1974 (83 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Լիլի Կրոնբերգերը մասնակցել է կանանց գեղասահքի աշխարհի առաջին իսկ առաջնությանը, որն անց է կացվել 1906 թվականին, շվեյցարական Դավոս քաղաքի սահադաշտում։ Այստեղ նա նվաճել է բրոնզե մեդալ[3]։ Հաջորդ տարի նույնպես նրան բրոնզե պարգևն է բաժին հասել, իսկ դրան հաջորդած չորս տարիներին անընդմեջ՝ 1908-ից 1911 թվականների աշխարհի առաջնություններում նա միայն հաղթանակներ է տարել և հռչակվելով աշխարի ուժեղագույն գեղասահորդուհի՝ ոսկե մեդալների արժանացել[4]։
Լիլի Կրոնբերգերը եղել է առաջին գեղասահորդուհին, ով կամավոր (ազատ) ծրագիրը կատարել է երաժշտության ուղեկցությամբ։ Դա տեղի է ունեցել 1911 թվականին կայացած մրցումների ժամանակ (ջերմորեն ընդունված այդ նորամուծությունը Լիլին մտցրել էր՝ հետևելով հունգար կոմպոզիտոր Զոլտան Կոդայի խորհրդին)։
Կրոնբերգերը, որ ծագումով հրեա էր, 1983 թվականից իր պատվավոր տեղն է գրավել Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում, իսկ 1997 թվականից նրան հատուկ անկյուն է հատկացվել նաև գեղասահքի համաշխարհային փառքի սրահում։
Մրցումները / Տարին | 1906 | 1907 | 1908 | 1909 | 1910 | 1911 |
---|---|---|---|---|---|---|
Աշխարհի առաջնություն | 3. | 3. | 1. | 1. | 1. | 1. |
Հունգարիայի առաջնություն | 1.* | 1.* | 1.* |
* Լիլի Կրոնբերգերը Հունգարիայի չեմպիոն է դարձել՝ հանդես գալով տղամարդկանց առաջնությունում. կանանց առաջնություն դեռևս չէր անցկացվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.