![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0b/Gel_110209_cells_and_RT_gels.jpg/640px-Gel_110209_cells_and_RT_gels.jpg&w=640&q=50)
Լիզիս
From Wikipedia, the free encyclopedia
Լիզիս (հին հունարեն՝ λύσις` lýsis, կորուստ, λύειν` lýein, քանդել բառից), բջջաթաղանթի քայքայումը վիրուսների, ֆերմենտների կամ օսմոտիկ մեխանիզմների ազդեցությամբ։ Լիզիս ենթարկված բջիջների հեղուկ պարունակությունն անվանվում է լիզատ։ Մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և բջջաբանության լաբորատորիաներում բջջային կուլտուրաները կարող են լիզի ենթարկվել՝ բաղադրամասերի մաքրման (սպիտակուցների պուրիֆիկացիա, ԴՆԹ-ի էքստրացիա, ՌՆԹ-ի էքստրացիա) կամ օրգանոիդների առանձնացման նպատակներով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0b/Gel_110209_cells_and_RT_gels.jpg/640px-Gel_110209_cells_and_RT_gels.jpg)
Բակտերիաների շատ տեսակներ լիզիսի են ենթարկվում լիզոսոմ ֆերմենտի ազդեցությամբ, որը մտնում է կենդանիների թքի, ձվի սպիտակուցի և այլ արտազատուկների կազմության մեջ[1]։ Ֆագի լիտիկ ֆերմենտները՝ լիզինները, սինթեզվում են բակտերիոֆագի վարակման ընթացքում և ապահովում են ֆագի՝ բակտերիալ բջիջները լիզիսի ենթարկելու առանձնահատկությունը[2]։ Պենիցիլինը և նմանատիպ β-լակտամ հակաբիոտիկները սպանում են բակտերիաները շնորհիվ ֆերմենտ միջնորդավորված լիզիսի․ դեղանյութը պատճառ է դառնում դեֆեկտավոր բջջապատով բակտերիաներ առաջացմանը[3]։