Լիեն Յուն Կան
From Wikipedia, the free encyclopedia
Լիեն Յուն Կան (չինարեն՝ 连云港), համառոտ անվանվում է նաև Լիեն, հին ժամանակներում անվանվել է Ցու Սիէն, Ցու Շան, Հաի Ճոու, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սկզբնավորման սկզբնական շրջանում անվանվել է նաև Նոր Հայ Լիեն։ Գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ծիան Սյու նահանգի տիրապետության տակ, տեղակայված է Ծիան Սյու նահանգի հյուսիսարևելյան հատվածում։ Սահմանակից է Յէն քաղաքին հարավարևելիքց, հարավից՝ Խուաի Ան քաղաքին, հարավարևմուտքից՝ Սու Ցիէն քաղաքին, արևմուտքից Սու Ճոու քաղաքին, հյուսիսարևմուտքից Շան Տոն նահանգի Լին Յի քաղաքին, հյուսիսից՝ Շան Տոն նահանգի Ռի Ճաո քաղաքին, արևելքից Դեղին ծովին։ Գտնվում է Խուան Խուաի հարթավայրի և Յի Շու գետին ստորին լեռնային հատվածում, հյուսիսարևմուտքում ավելի բարձրադիր է, հարավարևմուտքում՝ ցածրադիր, Յուն Թաի լեռան Յու Նյու գագաթը հանդիսանում է Ծիան Սյու նահանգի ամենաբարձր կետը, որը գտնվում է Քաղաքային Ժողովրդական կառավարության Հաի Ճոու նահանգի Ճաո Յան կոչվոող ճանապարհի արևելյան հատվածի 69 հասցեում։
Բնակավայր | ||
---|---|---|
Լիեն Յուն Կան | ||
չինարեն՝ 连云港市 | ||
Երկիր | Չինաստան | |
Ներքին բաժանում | Lianyun District?, Xinpu District?, Haizhou District?, Ganyu District?, Donghai County?, Guanyun County? և Guannan County? | |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1935 թ. | |
Մակերես | 7615,29 կմ² | |
Բնակչություն | ▲4 599 360 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 518 | |
Փոստային դասիչ | 222000 | |
Ավտոմոբիլային կոդ | 苏G | |
Պաշտոնական կայք | lyg.gov.cn | |
| ||
Լիեն Յուն Կանը բաց ափամերձ քաղաք է, որը ճանաչվել է Պետական Խորհրդի կողմից, որպեսզի ցամաքային տրանսպորտային կարևոր կապող միջոց հանդիսանա Նոր Եվրասիական մայրցամաքային կամրջի արևելյան հատվածի և հյուսիսային Սյու Պեի Ճոնի ջրային և ցամաքային հատվածները իրար կապելու համար։ Այստեղ հատվում են Լոն Հաի, Շեն Հաի, Լիան Հուո արագընթաց մայրուղիները և ափամերձ երկաթուղիները։ Լիան Յուն Կանը Արևելյան Չինաստանում կարևոր նշանակություն ունեղոց նավահանգիստ է համարվում։ 2019 թվականին այն ընդգրկվել է Չինաստանի (Ծիան Սյու նահանգի) ազատ առևտրի փորձնական գոտու և Յանցզի գետի դելտա ինտեգրացիոն գոտում։ 2021 թվականի համար նախատեսվում էր ավարտել Լիան Յուն Կան քաղաքաի Հուա Կուո Շան միջազգային օդանավակայնի կառուցումը, որը պետք է դառնար Ծիան Սյու նահանգի երրորդ ամենամեծ օդանավակայանը՝ զիջելով միայն Նան Ծին Լու Քոու և Սու Նան Շուո Ֆան օդանավակայաններին։