Լիբիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Լիբիան արդյունաբերական երկիր է։ Լիբիայի տնտեսությունը մեծապես կախված է նավթի արդյունահանումից, որն ապահովում է ՀՆԱ-ի մոտ կեսը։ 2000-2011 թվականներին տնտեսությունը կայուն տեմպերով աճեց, սակայն պատերազմի պատճառով այն տուժեց, ավերվեցին ենթակառուցվածքները։ Օրինակ՝ ԵՄ-ի հետ Լիբիայի առևտուրը 2011 թվականին կազմում էր ընդամենը 12 միլիարդ դոլար (2010 թվականին այն գրեթե երեք անգամ ավելի էր՝ մոտ 35 միլիարդ դոլար)[4]։ Այնուամենայնիվ, արդեն 2012 թվականին ԵՄ-ի հետ առևտուրը վերականգնվեց և կազմեց մոտ 37 միլիարդ դոլար (2012 թվականին Լիբիայի արտահանումը գերազանցել է 2010 թվականի մակարդակը)[4]:Նավթի հանքերը օգնեցին Լիբիան դառնալ Աֆրիկայի ամենահարուստ պետություններից մեկը՝ 6-րդը` ամենաբարձր ՀՆԱ-ով (Սեյշելյան կղզիների Հանրապետությունից, Մավրիկիոսի Հանրապետությունից, Հասարակածային Գվինեայից, Գաբոնից և Բոտսվանայից հետո) և երրորդ՝ ամենաբարձր ՀՆԱ-ն Աֆրիկայում մեկ շնչի հաշվով (Սեյշելյան կղզիների Հանրապետությունից և Մավրիկիոսի Հանրապետությունից հետո)[1][5]։
Արժույթ | Դինար |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | ▲$46,297 մլրդ (անվանական, 2023) ▲$168,371 մլրդ (2023) |
ՀՆԱ-ի աճ | 17,5 % (2023)[1] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 5978 $[2] |
Գնաճ (ՍԳԻ) | 29,9 ± 0,1 տոկոս[3] |
Արտաքին | |
Արտահանում | $10,51 մլրդ (2015) |
Արտահանվող ապրանքներ | նավթ |
Արտանհանման հիմնական գործընկերներ | Իտալիա 17,7 % Ֆրանսիա 13,1 % Գերմանիա 11,9 % Շվեյցարիա 6,1 % Իսպանիա 6 % Հունաստան 4,8 % Ռուսաստան4,4 % |
Ներկրում | մեքենաներ |
Ներկրվող ապրանքներ | Իտալիա 15,1 % Չինաստան 12,3 % Թուրքիա 11,8 % Եգիպտոս 5,7 % Հարավային Կորեա 5,1 % Թունիս 4,7 % Իսպանիա 4,4%) (2014) |