վիճելի տարածք Հարավային Կովկասում From Wikipedia, the free encyclopedia
Արցախ (Լեռնային Ղարաբաղ), պատմական տարածաշրջան Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Արցախի և Սյունիքի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնաշղթան։ Տարածաշրջանը հիմնականում անտառածածկ է և լեռնային։ Տարածաշրջանի մեծ մասն մինչև 2023 թ զբաղեցնում էր փաստացի անկախ Արցախի Հանրապետությունը։Այժմ տարածքը Ադրբեջանի վերահսկողոթյան տակ է։
«Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»[1]։ Ըստ երկրորդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է[2]։
Հաճախ Լեռնային Ղարաբաղ տերմինն օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) նշելու համար[3], թեև նրա տարածքը աշխարհագրորեն միայն մասամբ է համընկնում Լեռնային Ղարաբաղի հետ։
1989 թվականին Լեռնային Ղարաբաղի, այսինքն ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բնակչությունը կազմում էր 192 հազար մարդ, որոնցից 76% հայեր, 23% ադրբեջանցիներ, մնացած մասը կազմում էին ռուսները և քրդերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.