From Wikipedia, the free encyclopedia
Լեոպոլդ Ռուժիչկա (խորվ.՝ Lavoslav (Leopold) Ružička, սեպտեմբերի 13, 1887[1][2][3][…], Վուկովար, Vukovar-Srijem[4][5] - սեպտեմբերի 26, 1976[1][2][6][…], Մամերն, Frauenfeld District, Տուրգաու, Շվեյցարիա[5]), շվեյցարացի քիմիկոս-օրգանիկ։ Ազգությամբ՝ խորվաթ։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958 թվական)։
Ավարտել է Կարլսրուեի բարձրագույն տեխնիկական դպրոցը (1910), աշխատակցել է Հ․ Շտուսուդինգերին և նրա հետ 1912 թվականին տեղափոխվել Շվեյցարիա։ Եղել է Ցյուրիխի ֆեդերալ բարձրագույն տեխնիակական դպրոցի (1923-1927, 1929-1957 թվականներ), Ուտրեխտի համալսարանի (1926-1929) օրգանական քիմիայի պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են բնական օրգանական նյութերի, պոլիմեթիլենների և բարձրակարգ տերպենների, ստերեոիդային հորմոնների (1934-1935 թվականներին նաև արական սեռական հորմոնների՝ անդրոստերոնի և տեստոստերոնի), հոտավետ նյութերի քիմիական կառուցվածքի և սինթեզման հարցերին։ Ստացել է Նոբելյան մրցանակ (1939 թվականին, Ա․ Բուտենանդտի հետ համատեղ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.