From Wikipedia, the free encyclopedia
Լեոպոլդո Մեդիչի (լատին․՝ Leopoldus Medices, իտալ.՝ Leopoldo de Medici, նոյեմբերի 6, 1617[1][2][3], Պիտտի, Ֆլորենցիա, Իտալիա և Ֆլորենցիա, Իտալիա[4] - նոյեմբերի 10, 1675[1][2][3] կամ 1675[4], Ֆլորենցիա, Իտալիա[5]), Տոսկանայի դքսի՝ Կոզիմո II Մեդիչիի որդին, Տոսկանայի արքայազն, Սանտա Կոսմա է Կոսմեդին եկեղեցու կարդինալ-սարկավագ, Սիենայի կառավարիչ և բարերար։
Լեոպոլդո Մեդիչի լատին․՝ Leopoldus Medices և իտալ.՝ Leopoldo de' Medici | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1617[1][2][3] |
Ծննդավայր | Պիտտի, Ֆլորենցիա, Իտալիա կամ Ֆլորենցիա, Իտալիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 10, 1675[1][2][3] (58 տարեկան) կամ 1675[4] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա[5] |
Գերեզման | Սան Լորենցո տաճար |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[6] |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, մեկենաս և արվեստի կոլեկցիոներ |
Ծնողներ | հայր՝ Կոզիմո II Մեդիչի, մայր՝ Մարիա Մագդալենա Ավստրիացի |
Զբաղեցրած պաշտոններ | կարդինալ |
Անդամություն | Ակադեմիա դելա Կրուսկա |
Leopoldo de' Medici Վիքիպահեստում |
Վաղ տարիքից խուսափել է կանանց ընկերակցությունից և մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կրոնի և գիտության նկատմամբ։ Մեծ դեր է խաղացել Գալիլեո Գալիլեյի գիտական ժառանգության պահպանման մեջ։ Գալիլեյի հետ անձամբ ծանոթ է եղել։ Մեծ ուշադրություն է հատկացրել գրականությանը, եղել է Դելլա Կուրսկի ակադեմիայի անդամ, իրենից հետո թողել է հսկայական նամակագրություն նկարիչների և արվեստի գործերի հավաքորդների հետ, եղել է նաև տաղանդավոր նկարիչ։
Լեոնարդո Մեդիչին ծնվել է Պիտտիիում՝ Ֆլորենցիայում, 1617 թվականի նոյեմբերի 6-ին։ Նա եղել է Կոզիմո II Մեդիչիի՝ Տոսկանայի հերցոգի և Մարիա Մագդալենա Ավստրիացու հինգերերդ որդին և վերջին երեխան։ Նրա ծնվելուց երեք տարի անց հայրը մահացել է, և քույրերի և եղբայրների հետ դաստիարակվել է մոր և հայրական կողմի տատիկի՝ Քրիստինա Լոթարինսկու կողմից[7]։
Ստացել է լավ կրթություն։ Նրա ուսուցիչներն են եղել Յակոբո Սոլդանին, նկարիչ և ճարտարապետ Սաջիզմոնդո Կոկապանին, մաթեմատիկ և աստղագետ Ֆլավիո Միքելինին, մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին[7][8]։
Լեոնարդոն եղել է մեծ եղբոր՝ Ֆերդինանդո II Մեդիչիի խորհրդականը տնտեսագիտության և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերով։ Բազմիցս նախագահել է Բարձրագույն մագիստրոսում և Երկու հարյուրի խորհրդում։ Հազվադեպ է դուրս եկել մեծ հերցոգությունից։ 1639 թվականին այցելել է Վենետիկի հանրապետություն և Պարմի հերցոգություն, որտեղ հերցոգի կինը նրա քույրն էր՝ Մարգարիտան, 1646 թվականին՝ Տիրոլի հերցոգություն, ուր ուղեկցում էր մյուս քրոջը՝ Աննային, ամուսնու մոտ։ 1636-1641 թվականներին եղել է Սիենայի կառավարիչ[7][8]։
Մինչև աստիճան ստանալը Լեոպոլդոն եղել է կրոնավոր։ Վաղ տարիներից խուսափել է կանանց ընկերակցությունից և մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտության նկատմամբ։ Նամակագրություն է ունեցել Քրիստիան Հյույգենսի և Գալիլեո Գալիլեյի հետ։ 1638 թվականին վերականգնել է Պլատոնի ակադեմիան։ 1657 թվականին Տոսկանցի հերցոգի հետ հիմնադրել է Դելլ Չիմենտո ակադեմիան, որտեղ գիտական ուսումնասիրությունները հիմնվել են փաստերի անմիջական դիտարկման վրա։ Դա եվրոպական առաջին փորձարարական ակադեմիան էր[7][8]։
Լեոպոլդոն ինքն է փորձարկումներ արել խոշորացուցային օբյեկտիվների և բոլոր հավանական սարքավորումների հետ, նաև օգտվել է ջերմաչափից, աստրոլաբից, կալորաչափից, սեքստանտից և այն ժամանակների այլ մեխանիկական գործիքներից, որոնց մեծ մասը գտնվել է Պիտտի նրա հարկաբաժնում։ Կարևոր դեր է խաղացել Գալիլեո Գալիլեյի գիտական ժառանգության պահպանման գործում, որի հետ անձամբ ծանոթ էր։ Ամռանը արքայազնի հրավերով գիտնականը հյուրընկալվել է Արչերթրիի նրա առանձնատանը[7][8][9]։
Լեոպոլդոն մեծ ուշադրություն է դարձրել գրականությանը։ Աջակցել է գրադարանավար Անտոնիո Մալյաբեկիի աշխատանքին, որը օգնում էր նրան հավաքել հազվագյուտ գրքեր։ Ամեն օր չորս ժամ նվիրել է ընթերցանությանը։ Գրել է բանաստեղծություններ։ 1641 թվականին ընտրվել է Տոսկանայի բարբառի և Տոսկանայի գրականության Դելլա Կրուսկա ակադեմիայի անդամ։ Դրանում զբաղվել է արվեստի վերաբերյալ հոդվածների խմբագրմամբ՝ «Կրուսկի բառարանի» (1691) երրորդ հրատարակության համար, որը լույս է տեսել արդեն նրա մահից հետո[7][8][10]։
Նա տաղանդավոր նկարիչ էր։ «Երգիչ Մարտելիի դիմանկարը», որը նրա վրձնին է պատկանում, ներկայումս պահվում է Ուֆֆիցի պատկերասրահում՝ Ֆլորենցիայում։ Պահպանվել են նաև նրա նկարները, ծաղրանկարները, գիտական սարքերի էսքիզները։ Լեոպոլդոն նաև ակտիվ հավաքորդ էր։ Բացի հազվագյուտ գրքերից, հավաքում էր արձաններ, մետաղադրամներ և նկարներ, հատկապես դիմանկարներ։ Նա թողել է լայնածավալ նամակագրություն արվեստագետների և արվեստի հավաքրոդների հետ[7][8]։
1667 թվականի դեկտեմբերի 12-ին Կլիմենտ IX պապը նրան բարձրացրել է կարդինալի աստիճանի։ 1668 թվականին ապրիլի 9-ին նրան շնորհվել է Սանտա Կոսմա է Կոսմեդին եկեղեցու կարդինալ-սարկավագի աստիճան։ Այդ ժամանակից սկսած՝ նա հաճախ է այցելել Հռոմ։ 1669-1670 թվականնների կոնկլավում Լեոպոլդոն, որպես պրո-իսպանական կուսակցության անդամ խաղացել է վճռորոշ դեր Ֆաբիո Քիջի և Անտոնիո Բարբերինիի գլխավորությամբ կուսակցությունների միջև միջնորդության հարցում։ Արդյունքում կոնսենսուս է ձեռք բերվել կարդինալ Էմիլիո Ալտյերիի թեկնածության վերաբերյալ, որն էլ դարձել Է Հռոմի նոր պապ՝ Կլիմենտ X անունով[7][11]։
1670 թվականի մայիսի 14-ին նրա նախկին տիտղոսը փոխարինվել է Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկի կարդինալ-սարկավագ կոչումով։ 1674 թվականին Լեոպոլդոն ձեռնադրվել է քահանա։ Իր առաջին պատարագը մատուցել է 1674 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆլորենցիայի Սանտա-Տրինիտեի եկեղեցում, որը գտնվում էր վալոամբրոզիան տիրապետության տակ, որ նա հովանավորում էր։ Այդ ժամանակից մինչև Լեոպոլդոյի մահը Մեսային ծառայել է շաբաթական երեք օր[11]։
Լեոպոլդո Մեդիչին մահացել է 1675 թվականի նոյեմբերի 11-ին։ Նա թաղված է Մեդիչի Կապելայում՝ Սան Լորենցո եկեղեցում։ Նրա թողած միայն նկարների հավաքածուն կազմել է 700 կտավ, այդ թվում՝ Վենետիկի գեղանկարչության դպրոցի գլուխգործոցները, որոնք արքայազնի կողմից ձեռք են բերվել 1640-1650-ական թվականներին Պաոլո դել Սերայի միջոցով, որը Վենետիկի Հանրապետությունում Մեդիչիի տան գործակալն է։ Նրա հավաքած արվեստի գործերն այժմ Ֆլորենցիայի թանգարանների հավաքածուների մի մասն են կազմում[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.