Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Մարիա ին Կոսմեդին (իտալ.՝ Basilica di Santa Maria in Cosmedin or de Schola Graeca), բազիլիկ Հռոմում, Իտալիայում։ Տեղակայված է Տիբեր գետի ձախ ափին, Հռոմի Ռիպա շրջանում։ Եկեղեցին առանձնանում է միջնադարյան հարուստ ձևավորմամբ և թանկարժեք պարագաներով, սակայն զբոսաշրջիկներին գրավում է այստեղի ռոմանտիկ լեգենդներով համակված «Ճշմարտության բերանը»՝ Bocca della Verità։
Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկ Santa Maria in Cosmedin | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Roma Capitale? |
Հասցե | Piazza Bocca della Verità 18, 00186 Roma |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 6-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 6-րդ դար |
20 մետր | |
Երկարություն | 40 մետր |
Լայնություն | 20 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Maria in Cosmedin (Rome) Վիքիպահեստում | |
vicariatusurbis.org/?page_id=188&ID=889 |
Եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում, Բյուզանդական պապականության ժամանակաշրջանում (լատին․՝ aedes Herculis Pompeiani տաճարի տեղում)։
Քանի որ բազիլիկը գտնվում էր շատ բյուզանդական կառույցներին մոտ, 7-րդ դարում այն կոչվում էր de Schola Graeca, և նրա հարակից փողոցը դեռևս կոչվում է della Greca։ Հույն վանականները, որոնք փախչում էին պատկերամարտության հետապնդումներից, ձևավորեցին եկեղեցին 782 թվականին։ Այդ ժամանակ Ադրիանոս I Պապը օժանդակեց եկեղեցու վերակառուցմանը։ Եկեղեցում կառուցվեց նավ՝ երկու ենթակողմերով և սյունասրահ։ Իր գեղեցկության համար եկեղեցին ստացել է «cosmedin»՝ գեղազարդ հատկանիշը (հունարեն kosmidion բառից)։ Սուրբ Նիկողայոս Հայրապետին նվիրված ավանդատունն ու աղոթատեղը ավելացվել են 9-րդ դարում Նիկողայոս I Պապի պատվերով։ Վերջինս նաև կառուցել էր պապական նստավայրը, սակայն դրանք ավերվել են 1084 թվականին Հռոմի կողոպտման ժամանակ, Ռոբերտ Օտվիլի գլխավորած նորմանական զորքի կողմից։
Սանտա Մարիա ին Կոսմեդինը Գելասիոս II, Կելեստինոս III և Բենեդիկտոս XIII պապերի տիտղոսակիր եկեղեցին է։ Եկեղեցու նախկին տիտղոսակիր կարդինալ-սարկավագներից է եղել Քենթերբերիի վերջին հռոմեացի կաթոլիկ արքեպիսկոպոս Ռեջինալդ Փոուլը։
Սանտա Մարիա ին Կոսմեդինում գտնված արձանագրությունները բազիլիկի պատմությունը ներկայացնող արժեքավոր աղբյուրներ են։ Դրանք հավաքագրվել և հրատարակվել են Վինչենցո Ֆորչելլայի կողմից[2]։
Եկեղեցու հիմնական վերականգնումը ավարտվել է 1118-1124 թվականներին։ Երբ Բենեդիկտյանները ձեռք բերեցին եկեղեցին, 1718 թվականին Ջուզեպպե Սարդիի կողմից եկեղեցին՝ մասնավորապես նոր ճակատամասը, վերափոխվեց բարոկկո ոճով[3]։ Այնուամենայնիվ, 1894-1899 թվականների վերականգնման ժամանակ հեռացվեցին բարոկկո ոճով արված հարդարանքները։
Եկեղեցու սյունասրահում, հյուսիսային կողմում գտնվում է «ճշմարտության բերան» (Bocca della Verità) անտիկ քանդակը, որը, հավանաբար, ջրատար խողովակի ծածկ է եղել։ Ըստ լեգենդի, եթե որևէ մեկն իր ձեռքը դնի քանդակի բերանի մեջ և կեղծ երդում տա, ապա բերանը կփակվի և ձեռքը «կկտրվի»։ Նման վկայելի դեպք երբևէ չի եղել։
Եկեղեցու զանգակատունը միջնադարյան ամենաբարձր զանգակատունն է Հռոմում։
Սանտա Մարիա ին Կոսմեդինի ներկայիս ինտերիերն ունի երկու ենթակողմերով նավ, որը բաժանված է 4 որմնասյուներով և 18 անտիկ սյուներով։ 8-12-րդ դարերի զարդանկարները պահպանված են նավի վերին մասում և հաղթակամարում։ Եկեղեցու հատակը սալիկապատված է «կոսմատեսկո» ոճով։ Խորանը պատրաստված է կարմիր գրանիտից (1123 թ․)։
Ավանդատանն են գտնվում 8-րդ դարի խճանկարային հատվածներ, որոնք բերվել են այստեղ հին Սուրբ Պետրոսի բազիլիկից։ 18-րդ դարում վերականգնված մկրտարանն ու Խաչելության մատուռը կարելի է տեսնել նաև այսօր։
Եկեղեցու ձախ կողմում բեմի վրա պահվում է Սուրբ Վալենտինի ծաղկեպսակով զարդարված գանգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.