From Wikipedia, the free encyclopedia
Ժան Բեռնար Լեոն Ֆուկո (ֆր.՝ Jean Bernard Léon Foucault, սեպտեմբերի 18, 1819[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - փետրվարի 11, 1868[2][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, առավել հայտնի է նրանով, որ հայտնագործել է իր առանցքի շուրջ Երկրի պտույտը ցուցադրող Ֆուկոյի ճոճանակ անունով սարքը։ Կատարել է նաև լույսի արագության առաջին չափումները և առաջինն է ուշադրություն դարձրել Լուի Դագերի լուսանկարչական պրոցեսների կատարելագործմանը։
Լեոն Ֆուկո Léon Foucault | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1819[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | փետրվարի 11, 1868[2][3][5][…] (48 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] բնական մահով |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[6] |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և աստղագետ |
Հաստատություն(ներ) | Փարիզի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա, մեխանիկա և օպտիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7][8] |
Ինչով է հայտնի | Ֆուկոյի ճոճանակ |
Պարգևներ | |
Léon Foucault Վիքիպահեստում |
Ֆուկոն ծնվել է 1819 թ. սեպտեմբերի 18-ին Փարիզում։ Նրա հայրը հրատարակիչ էր։ Կրթություն ստանալուց հետո, որ հիմնականում ձեռք է բերում տանը, նա սկսում է ուսումնասիրել բժշկություն, որը հետագայում թողնում է արյան հանդեպ ունեցած վախի պատճառով և տարվում է ֆիզիկայով[12][13]։
Ֆուկոն մահացել է 1868 թ. ցրված սկլերոզի արագ զարգացումից, թաղված է Մոնմարտրի գերեզմանոցում։ Ֆուկոյի անունը նշված է Էյֆելյան աշտարակի վրա փորագրված անունների շարքում։ Նրա անունն է ստացել (5668) Ֆոկոլտ աստերոիդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.