անգլիացի դիմանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լեմուել Ֆրենսիս Էբոթ (1760[1][2][3][…] կամ մոտ 1758, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 5, 1802[4][5] կամ դեկտեմբերի 5, 1803[6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի դիմանկարիչ, հայտնի է Հորացիո Նելսոնի, 1-ին Վիսկոնտ Նելսոնի (կախված է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող Տերակոտա սենյակում) և 18-րդ դարի մի շարք ծովակալների և մշակութային կերպարների դիմանկարներով։
Լեմուել Ֆրենսիս Էբոթ անգլ.՝ Lemuel Francis Abbot | |
---|---|
Ծնվել է | 1760[1][2][3][…] կամ մոտ 1758 |
Ծննդավայր | Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1802[4][5] կամ դեկտեմբերի 5, 1803[6] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր[7] |
Ուսուցիչ | Francis Hayman?[4][7] |
Lemuel Francis Abbott Վիքիպահեստում |
Ծնվել է 1760 կամ 1761 թվականին Լեսթերշիրում։ Քահանա Լոմուել Էբոթի և Մերիի որդին էր։ Հայրը Էնսթիյում քահանայի օգնական էր (հետագայում Տորնտոնի քահանա)[8]։ 1775 թվականին, 14 տարեկանում նա դառնում է Ֆրենսիս Հեյմանի աշակերտը և ապրում Լոնդոնում։ Սակայն 1776 թվականին, ուսուցչի մահից հետո վերադառնում է ծնողների մոտ[8]։ Շարունակում է կրթությունը որպես ինքնուս, բայց որոշ տվյալների համաձայն, նա սովորել է Ջոզեֆ Րայթի մոտ[9][10]։
1780 թվականին Էբոթն ամուսնանում է Աննա Մարիայի հետ և նորից բնակվում Լոնդոնում և երկար տարիներ ապրում է Բլումսբերիի Կարոլինա փողոցում։ Չնայած իր աշխատանքները ցուցադրել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), սակայն երբեք չի դարձել ակադեմիայի անդամ։ Աշխատանքում գերհոգնածությունը և ընտանեկան խնդիրները հանգեցնում են նրան, որ շուտով հոգեկան խանգարում է ստանում։ Նրա մետ հոգեկան հիվանդություն է հաստատվում 1798 թվականին և բուժվում է Բեթլեմ հիվանդանոցի գլխավոր հոգեդույժ Թոմաս Մունրոյի (1759–1833) մոտ։ Նա բուժել էր նաև Ջորջ երրորդ արքային (1738–1820)[10][11]:
Էբոթը մահացել է 1803 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնում[10]։
Էբոթը շատ է նկարել օրվա տարբեր ժամերի տեսարաններ։ Հորացիո Նելսոնի դիմանկարը նկարել է այն ժամանակ, երբ միասին ապրում էին Լոնդոնի Բոնդ փողոցում վարձակալած բնակարանում[12]։ Աշխատանքը հավանության է արժանանում և Նելսոնի և իր կնոջ կողմից։ Վերջինս Էբոթի մասին գրել է. «Ես հիացած եմ Էբոթի աշխատանքով»[13]։ Նրա լավագույն աշխատանքը համարվում է Հորացիո Նելսոնի դիմանկարը։ Այլ նկարներից են նաև ծովակալ Ռոբերտ Կալդերի, փոխծովակալ Թոմաս Պեստլիի, աստղագետ Ուիլյամ Հերշելի, Կապիտան Վիլյամ Լոքերի, բանաստեղծ Վիլյամ Կուպերի, դերասան Ֆրանչեսկո Բորտոլոցիի, Ջոզեֆ Նոլեքենսի, անհատ ձեռներեց Մավյու Բուլթոնի և արդյունաբերող Ջոն Վիլկինսոնի դիմանկարները։
«Հենրի Քելենդրի Ռոյալ Բլեքհելֆ գոլֆ ակումբում» նկարը նրա՝ գոլֆ խաղը պատկերող վաղ շրջանի նկարներից է։ Այն վաճառվել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Բոնհեմս աճուրդի տանը[14][15][16]։
Նրա աշխատանքներից մի քանիսը ստորագրվել են որպես «Ֆրենսիս Լեմուել Էբոթ», սակայն պարզ չէ, թե ինչու է այդպես ստորագրել, քանի որ Էբոթին մկրտության ժամանակ այդպես չեն անվանել[10]։ Այլ նկարներում ստորագրել է որպես Լ. Ֆ. Էբոթ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.