Լեզվական հարաբերականություն
From Wikipedia, the free encyclopedia
Լեզվական հարաբերականության վարկած, հայտնի է որպես Սեպիր Ուորֆի վարկած կամ Ուորֆիանիզմ, սկզբունք, որը ենթադրում է, որ լեզվի կառուցվածքն ազդում է իր խոսողների աշխարհայացքի կամ ճանաչողության վրա, և ուստի մարդկանց ընկալումները հարաբերական են նրանց խոսակցական լեզվին։ Այնուամենայնիվ, գաղափարը չի ծագել Էդուարդ Սեպիրի կամ Բենջամին Լի Ուորֆի մոտ, այլ այն ներմուծվել է գերմանացի հումանիստական մտածողությունից ամերիկացի տարբեր հեղինակների կողմից[1][2]։ Կապված լինելով ոգու կամ անհատի հայեցակարգի հետ՝ դա Էթնիկական հոգեբանության, հեգելականության փիլիսոփայության և գերմանական ռոմանտիզմի այլ տարբերակների հիմնական դրույթն է[3]։
Գաղափարը հաճախ տարբերակվում է երկու ձևով․ ուժեղ վարկած, որն այժմ կոչվում է լեզվական դետերմինիզմ, ծագել է վաղ լեզվաբանների կողմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը[4], մինչդեռ թույլ վարկածը հիմնականում ծագել է ժամանակակից լեզվաբանների կողմից[4]։
- Ըստ ուժեղ տարբերակի կամ լեզվական դետերմինիզմի՝ լեզուն է որոշում միտքը, իսկ լեզվական կարգերը սահմանափակում և որոշում են ճանաչողական կարգերը։ Ժամանակակից լեզվաբանների կողմից ընդունված այդ վարկածը, ընդհանուր առմամբ, սխալ է[5]։
- Ըստ թույլ վարկածի՝ լեզվական կարգերն ու դրանց օգտագործումը միայն ազդում են մտքի և որոշումների վրա։
Լեզվաբանների կողմից այդ սկզբունքն ընդունվել և այնուհետև մերժվել էր 20-րդ դարի սկզբին[4], հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից տեղի ունեցած սոցիալական ընդունման ընկալման փոփոխությունից հետո։ Լեզվական հարաբերականության ընդունման դեմ ձևավորված փաստարկների ծագումը վերագրվում է Նոամ Չոմսկուն[4]։
Լեզվական հարաբերականության սկզբունքը, լեզվի և մտքի կապը նույնպես ուշադրության են արժանացել տարբեր ակադեմիական ոլորտներում՝ փիլիսոփայությունից մինչև հոգեբանություն ու մարդաբանություն, ինչպես նաև ներշնչել և գունազարդել են գեղարվեստական ստեղծագործությունները և արհեստական լեզուների գյուտը։