![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Brain_human_normal_inferior_view_with_labels_ru.svg/langhy-640px-Brain_human_normal_inferior_view_with_labels_ru.svg.png&w=640&q=50)
Լեզվաըմպանային նյարդ
From Wikipedia, the free encyclopedia
Լեզվաըմպանային նյարդ, (n. glossopharyngeus), գլխուղեղային 9-րդ զույգ նյարդը։ Երկարավուն ուղեղում ունի երեք կորիզ՝ զգացող, շարժիչ և պարասիմպաթիկ, որոնցից սկսվող նյարդաթելերը միանալով՝ կազմում են նյարդացողուն։ Լեզվաըմպանային նյարդի ճյուղերը նյարդավորում են ըմպանի մկանները, լեզվի, ճաշակելիքի պտկիկները, հարականջային թքագեղձը։ Լեզվաըմպանային նյարդի մի ճյուղը՝ սինուս նյարդը, տարածվում է կարոտիսյան զարկերակի բաժանման շրջանում և ղեկավարում արյան քիմիական կազմի փոփոխություններն ու արյան ճնշման տատանումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 516)։ ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/Gray793.png/320px-Gray793.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Brain_human_normal_inferior_view_with_labels_ru.svg/320px-Brain_human_normal_inferior_view_with_labels_ru.svg.png)