![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Rossetti_lady_lilith_1867.jpg/640px-Rossetti_lady_lilith_1867.jpg&w=640&q=50)
Լեդի Լիլիթ
Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Լեդի Լիլիթ, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավը, որն ի սկզբանե նկարվել է 1866-1878 թվականներին։ Բնորդուհին Ֆաննի Կորնֆորտն էր, սակայն 1872-1873 թվականներին, երբ բնորդուհի է դարձել Ալեքսա Ուայլդինգը, նկարիչը վերանկարել է այն[1]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1866 |
բարձրություն | 96,5 սանտիմետր |
լայնություն | 85,1 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարում պատկերված է Ադամի առաջին կինը` Լիլիթը, «ամենակարող և չար սատանան»[2]։ Ենթադրություն կա, որ Ռոսսետտին պատվիրատուի՝ Ֆրեդերիկ Լեյլանդի խնդրանքով վերանկարել է բնորդուհու դեմքը[1][3]։ Լեյլանդի մահից հետո նկարը գնել է Սամուել Բենքրոֆտ կրտսերը՝ պրեռաֆայելիտների՝ Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող ամենախոշոր հավաքածուի տերը։ Բենկրոֆտը 1935 թվականին նկարը հանձնել է Դելավերի գեղարվեստի թանգարան[4]։
Նկարը 1866-1870 թվականների «Սիվիլա Պալմիֆերա» կտավի հետ կազմում է երկպատկեր․ «Լեդի Լիլիթ»ը ներկայացնում է մարմնի, իսկ «Սիվիլա Պալմիֆերա»ն՝ հոգու գեղեցկությունը, երկու նկարների շրջանակներում գրված են Ռոսսետիի հեղինակային սոնետները։
Ռոսսետտիի 1867 թվականի ակվարելը՝ «Լեդի Լիլիթ»-ի՝ Ֆաննի Կոնֆորտի պատկերով պատճենը, գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանում[5]։